Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ հաքերների ձեռքերը հասան նաև haqqin.az-ին. իսկ haqqin-ում չէին նկատել, որ YOU ARE HACKED. Անի Մարգարյանի Բլոգ

Փետրվար 12,2014 12:42

Հայ հաքերական տարբեր խմբավորումներ, որոնց գործունեությունն առավել բեղուն է դարձել հատկապես 2013-ից սկսած, այս անգամ խափանել են ադրբեջանական առաջատար լրատվամիջոցներից մեկը: Ինչպես գիտենք, սովորաբար հայ հաքերների զոհն են դառնում ադրբեջանական կառավարական կայքերը, այս անգամ հերթը լրատվական դաշտինն է:

Հետաքրքիր է այն, որ խափանման գործընթացը կայացել է 2014-ի փետրվարի 6-ին, երբ haqqin.az-ը ոչ թե դադարել է գործել, այլ կայքում հայտնվել են երկու հրապարակում, լինկերը՝ ստորև:

Ինչպես տեսնում ենք, մեկն անմիջականորեն խոսում է այն մասին, որ կայքը խափանված է:  Իսկ մյուսը, որ պաշտոնապես հաստատվել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստամոքսի քաղցկեղ ունի:

Առավել ուշագրավ է այն, որ այսօր՝ փետրվարի 9-ին, այս երկու հրապարակումներն էլ կայքում ակտիվ էին և առկա: Ստացվում է՝ ադրբեջանցիներն այնքան անուշադիր են, որ նույնիսկ չեն էլ նկատել կամ էլ նկատել են, չեն կարողանում հեռացնել: Առաջին տարբերակը թերևս ավելի մոտ է իրականությանը:

Նյութի մանրամասները կարդացեք Անի Մարգարյանի Բլոգի  կայքում 

Եվ ահա փետրվարի 11-ի երեկոյան վերջապես մարդիկ մի բան կասկածեցին

haqqin attck

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728