Լրահոս
Օրվա լրահոսը

Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. ինչպե՞ս են երիտասարդները նշում Սուրբ Սարգսի տոնը

Փետրվար 15,2014 12:47

Աղի բլիթ, սիրո խոստովանություններ. այսօր՝ փետրվարի 15-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Այն հռչակվել է որպես Երիտասարդների օրհնության օր: Տոնի մասին շատ ավանդույթներ կան, որոնցից առավել տարածվածներն աղի բլիթի և փոխինդի մասին են: Ավանդույթի համաձայն` բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նախապես ճանաչել իրենց ապագա ընտրյալին, աղի բլիթ են ուտում:

Մեր հարցումը երիտասարդների շրջանում պարզեց, որ նրանցից շատերը սպասում են Սուրբ Սարգսի տոնին և լավատեղյակ են ավանդույթին: Թեև ոմանք աղի բլիթին հիմնականում հումորով են վերաբերվում, բայց, միևնույն է, մեծ սպասումով ամեն տարի ճաշակում են՝ հույս ունենալով, որ հենց այդ տարի կհանդիպեն իրենց ընտրյալին: Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի բոլոր մարզային երիտասարդական կենտրոններում: Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի տոների կապակցությամբ Արագածոտնի մարզային կենտրոնում փետրվարի 14-ին բացվեց հոգևոր ակումբ, Արմավիրի մարզային կենտրոնի կամավորները Սուրբ Սարգսի տոնը նշում են ավանդական աղի բլիթներով և հոգևորականի հետ հանդիպմամբ: Շիրակի մարզի երիտասարդները Սուրբ Սարգսի տոնին նվիրված համերգ են կազմակերպում, իսկ բարեմաղթանքների անկյունում հնարավորություն ունեն թղթին հանձնել իրենց ցանկությունները: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շնորհավորում է բոլոր երիտասարդներին տոնի կապակցությամբ և մաղթում, որ սիրով ու ջերմությամբ լեցուն լինի հայ երիտասարդի ամեն օրը:

Սուրբ Սարգսի տոնի մասին երիտասարդների շրջանում անցկացված հարցման տեսանյութը կարող եք դիտել տեսանյութում.

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728