Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սահմանադրական դատարանը (ՍԴ) հրապարակեց ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցի դատաքննության գործով որոշումը:
Չնայած «Դեմ եմ նախաձեռնության անդամները արդեն հաղթանակ էին տոնում և ՍԴ-ի բակում ծափերով դիմավորեցին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, սակայն այնուամենայնիվ այդպես էլ հստակ չէ, «պարտադիր» բաղադրիչը հակասահմանադրական ճանաչվե՞լ է, թե՞ ոչ:
Նկատենք, որ ՍԴ որոշմամբ օրենքի 8-րդ հոդվածը, որը վերաբերում է պարտադիր կուտակային վճարումներ կատարելուն, Սահմանադրությանը համապատասխան կճանաչվի ինչ-ինչ իրավական փոփոխություններ ապահովելու դեպքում, որոնք պետք է կատարվեն մինչև սեպտեմբերի 30-ը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կարծում է, որ այս հանգամանքը անորոշություն է ծնում: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ մեր հարցին ի պատասխան, թե արդյոք ՍԴ-ն «խորամա՞նկ» որոշում կայացրեց` թույլ տալով կառավարությանը ժամանակ շահել, նշեց, թե այսպիսով իշխանությանը «մանևրելու» ժամանակ է տրվում::
Կարդացեք նաև

Դավիթ Մանուկյանի մյուս հարցին` այն անձանց գումարները, ումից գանձումներ են կատարվել, վերադարձվելո՞ւ են, պարոն Զեյնալյանը պատասխանեց. «Օրենքը կամավոր մասով գործելու է, բայց գանձումներ չեն կատարվելու, քանի որ սեփականության իրավունքից զրկելը ճանաչվեց հակասահմանադրական: Իսկ վճարված գումարները վերադարձվելու են»:
Դավիթ Մանուկյանի մտահոգությանը, թե ՍԴ վճռով օրենքի 8-րդ հոդվածը, որը վերաբերում է պարտադիր կուտակային վճարումներ կատարելուն, Սահմանադրությանը համապատասխան կճանաչվի ինչ-ինչ իրավական փոփոխություններ ապահովելու դեպքում, որոնք պետք է կատարվեն մինչև սեպտեմբերի 30-ը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ կարող են քաղաքացիներից գանձումներ կատարվել, Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «ՍԴ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից տարբերվող ցանկացած մեկնաբանությամբ և դրսևորմամբ քայլ հակասահմանադրական է»:
Սակայն ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով` «Սկզբունքորեն այս համակարգը վավեր է մինչև սեպտեմբերի երեսունը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































