Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճահարույց դրույթները հակասահմանադրական ճանաչեց

Ապրիլ 02,2014 12:37 Share

Քիչ առաջ Սահմանադրական դատարանը (ՍԴ) հրապարակեց ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների 36 պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչի հետ կապված դրույթների սահմանադրականության հարցի դատաքննության գործով վճիռը:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ բոլորը կարող են նստել՝ հաշվի առնելով վճռի ծավալները՝ շուրջ 60 էջ, և միայն ինքը ոտքի կանգնած կկարդա վճիռը:

Բաց թողնելով որոշման նկարագրական մասը՝ պարոն Հարությունյանն անդրադարձավ ՍԴ իրավական դիրքորոշումներին՝ շեշտելով սահմանադրական հիմնարար արժեքները, սեփականության իրավունքի սահմանադրական դրույթները, սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորման սահմանադրական մոտեցումները:

Այնուհետև հրապարակեց վճռի եզրափակիչ մասը: Ըստ դրա՝ ՍԴ-ն օրենքի 5-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի, դրանց հետ փոխկապակցված 12-րդ հոդվածները չեն համապատասխանում Սահմանադրությանը:

ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց մի  շարք այլ հոդվածներ: Ըստ էության, օրենքը հետ ուղարկվեց և մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ը հնարավորություն տրվեց ՀՀ ԱԺ-ին և կառավարությանը վերանայել այդ դրույթները: Հետևաբար նաև բոլոր աշխատողների փոխանցած գումարները վերահաշվարկ կկատարվեն:

ՍԴ նիստերի դահլիճում են մի շարք պատգամավորներ՝ ՀԱԿ խմբակցությունից Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, «Ժառանգություն»  խմբակցությունից Ռուբեն Հակոբյանը, ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը:

Մինչ ՍԴ դահլիճում Գագիկ Հարությունյանը հրապարակում էր վճիռը, ՍԴ բակում էին հավաքվել «Դեմ եմ» նախաձեռնության անդամները՝ շուրջ 40 հոգի, նրանց հետ ՍԴ բակում էին նաև մի քանի ոստիկաններ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930