Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. «ՀՔԾ-ն ո՞նց է պեղել վկային»

Մայիս 12,2014 11:37

Արգիշտի Կիվիրյանը, որը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն կատարելու համար՝ այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ներկայացել իր երեք պաշտպանների՝ Լուսինե Սահակյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Երվանդ Վարոսյանի հետ:

Դատարան էր ներկայացել նաեւ տուժող ճանաչված ոստիկանը՝ Վահան Վրթանեսյանը:
Սակայն դատավոր Արթուր Մկրտչյանը դատական նիստը ստիպված էր հետաձգել, քանի որ վկաներից երկուսի նկատմամբ թե մեղադրողը, թե պաշտպանական կողմը միջնորդեցին, որպեսզի կայացվի բերման որոշում:

Argishti_Kiviryan_02 Argishti_Kiviryan_04

Դատավոր Ա.Մկրտչյանը որոշեց, որ բերման ենթարկեն Հովհաննես Եսայանին եւ Վիդուշ Գրիգորյանին:

Լուսինե Սահակյանը հայտնեց, որ վկաներից Եսայանին տեսել է երկու օր առաջ, եւ նա ասել է, թե մեկնելու է հանրապետությունից: Նա խնդրեց, որ ոստիկանությանն այդ մասին անհապաղ տեղեկացվի, որպեսզի հաջորդ դատական նիստին իրենք փաստի առաջ չկանգնեն:

Մեկ այլ վկայի հետ կապված ծավալվեց առանձին խոսակցություն: Արգիշտի Կիվիրյանը հարցրեց, թե ո՞նց է հատուկ քննչական ծառայության քննիչը վկային լսել,երբ նման վկա չի եղել:
Նա դիմեց մեղադրող Երիցյանին, որպեսզի քննիչի միջոցով այդ հարցը բարձրացվի: Խոսքը Վահրամ Մնացականյանի մասին էր, որին եւ նաեւ Հմայակ Փաշայանին կրկին կուղարկվի ծանուցագիր:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 22-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչքա՞ն է շարունակվելու այս խայտառակությունը: Սա արդարադատությո՞ւն է կոչվում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031