Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկը ճնշումների արդյո՞ւնք էր

Մայիս 20,2014 16:51

Քիչ առաջ Սյունիքի մարզի թիվ 37 ԸԸՀ-ից փոխանցեցին, որ այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել նաեւ «Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Տիգրան Կարապետյանը:

Տիգրան Կարապետյանի հետ զրուցել չհաջողվեց, մեր հեռախոսազանգերին պատասխանող այդպես էլ չեղավ:

Փորձեցինք նրան աջակցող, քաղաքապետի նախկին թեկնածու Արա Բուդաղյանի ներկայացուցչից որեւէ պարզաբանում ու մեկնաբանություն ստանալ:
«Հիասթափված ենք, մեծ հիասթափություն է…Չեմ կարողանում բացատրել, մեկնաբանել, միայն կարող եմ ասել, որ իրադարձությունները թելադրեցին: Ընտրողների 80 տոկոսի աջակցությունը վայելող թեկնածուն ինչո՞ւ պիտի հաներ, պարզ չէ՞, որ ճնշումների արդյունքում: Մեկնաբանությունները թողնում ենք ձեզ…»,-ասաց Արա Բուդաղյանի ներկայացուցիչ Ռոբերտ Հակոբյանը եւ հավելեց, որ մեծ հիասթափություն են ապրել նաեւ գորիսեցիները:

«Դուք պատկերացրեք այս ժողովրդի վիճակը, էսքանից հետո, ի՞նչ պիտի անեն, արտագաղթ է լինելու, մարդիկ թողնելու են գնան… Լուծում չեն տալիս, ցավալի է, շատ ցավալի…», -հիասթափված տոնով ասաց զրուցակիցս:

Այս պահին ընտրապայքարում մնացել են ՀՀԿ-ից առաջադրված Վաչագան Ադունցն ու անկուսակցական Հրայր Յոլյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գոռ says:

    Էտ էլ նոր սերունդը,ի դեմս Տիգրանի քաղաքն իրոք կունենար ուժեղ այլընտրանք՝ կայացած երիտասարդ,կեղտոտ խաղեչից հեռու,մարզպետի հետ ընկերություն,Գորիսում երիտասարդների մեջ վայելում էր հարգանք….ես չեմ հասկանում ինչպես և ինչ լծակներով է հնարավոր ճնշել…սպառնացել էին որ կսպանե՞ն,նման բան չէր կարող լինել,դեռ թարմ են Ավետիք Բուդաղյանի արյան հետքերը..ուրիշ ի՞նչ…սպառնացել են խլեն բիզնեսը,այդ ո՞նց պիտի անեյին,եթե նա մարզպետի մոտ ընկերն ա ,իսկ բիզնեսն էլ նրա կողմից հովանավորվող..չեմ հասկանում…մեկ օր առաջ հայտարարել որ ոչ մի ճնշման չեն ենթարկվի,մի քանի րոպեյում սեփական կենսագրության վրա նման բիծ թողնել ու հուսահատեցնել ամբողջ քաղաքին….կարծում եմ ամբողջ քաղաքը կկանգներ կողքը ….ափսոսում եմ շատ…շատ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031