Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա մեկը, որ ինձ sms ուղարկի և ես դրա հիման վրա որոշումներ կայացնեմ». Արշակ Սրբազանի գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր

Մայիս 05,2026 23:30 Share

Դատավորների ընդհանուր ժողով շտապող դատավոր Գևորգ Մանուկյանը լրագրողի հարցին, թե ճի՞շտ է այն կարծիքը, որ Արշակ Սրբազանի գործից հրաժարվեց, որովհետև վախենում էր այն քննել, պատասխանեց. «Երևի սխալ կարծիք եք կազմել իմ մասին։ Ես իմ բոլոր մտքերը հստակ շարադրել եմ իմ ինքնաբացարկ հայտնելու մասին որոշման մեջ; Եւ իմ նշած որոշումը ավելի շատ միտված է եղել հենց նրան, որպեսզի հասարակության մեջ ձևավորվի այդ կարծիքը, որ քննությունը իրականացվում է օբյեկտիվ, արդար և թափանցիկ»։

«Մտավախոություն չունի՞, որ կհայտնվի անցանկալի դատավորների սև ցուցակում»,- հարցին դատավոր Մանուկյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կա նման՝ ցանկալի կամ անցանկալի ցուցակ»։

Կաթողիկոսի և Կաթողիկոսի եղբոր որդու՝ իր վարույթում գտնվող գործի հետ կապված՝ ներքին կաշկանդվածություն ունենալու մասին հետաքրքրասիրությանը դատավորը պատասխանեց. «Նման հարցեր մի տվեք, որովհետև վստահ եմ՝ դուք էլ եք համոզված, որ չկա մեկը, որ ինձ sms ուղարկի և ես դրա հիման վրա որոշումներ կայացնեմ»։

Հարցին, որ Նիլոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների արդյունքում որոշում է, որ դատավորները լինելու են ժամանակավոր պաշտոնակատարներ, պատասխանեց. «Փոփոխությունը կլինի՝ կլինի այն, ինչ որ կլինի։ Ես նման նախագիծ չեմ տեսել և վստահ եմ, որ նման ձևով չի կարող լինել, ինչպես դուք եք ներկայացնում»։

Գևորգ Մանուկյանը ընդգծեց, որ Սահմանադրությունը միայն հանրաքվեի միջոցով է ընդունվում, ժողովրդի կամարտահայտության արդյունքն է։ Եվ եթե ժողովուրդը կորոշի, որ այդ կարգով պետք է լինի դատավորի ընտրությունը, նշանակումը և մնացածը, այդ կարգով էլ կղեկավարվեն բոլորը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիայի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031