Տիկին Բախշյանը հայտարարեց, որ շենքի ֆասադը այդքան էլ վնասված չէ, եւ այն կարելի է դեռ վերականգնել
Այսօր՝ հունիսի 21-ին, առավոտվանից շարունակվում էին Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքները:
Նա նշեց, որ լինելու է երիտասարդների կողքին եւ պայքարելու է նրանց հետ, քանի որ ափսոսում է շինությունը եւ համարում է շենքը քանդելը երկիրն ատելու նշան է:
Տիկին Բախշյանը նշեց, որ կարդացել է Աֆրիկյանների գերդաստանի պատմությունը, եւ այդ ընտանիքի հայրենասիրությունը եւ Երեւանի համար իրենց կատարած գործը եւ համարում է այդ ընտանիքին պատկանող շենքը մշակութային հրաշալի ժառանգություն. «Շենքը քանդում են եւ իբրեւ թե, տեղափոխում: Ներողություն, չեմ հավատում: Իբրեւ թե Երեւանի Փոքր կենտրոնի վերաբերյալ օրենք պետք է լինի, այդ օրենքով բոլորը պետք է հավաքվի մի տեղ, այստեղ են ասել՝ «էշ մի՛ սատկի, գարուն կգա»:
Վերադառնալով շենքից տիկին Բախշյանը հայտարարեց, որ ֆասադը այդքան էլ վնասված չէ, եւ այն կարելի է դեռ վերականգնել եւ ներսում տեսել է մոտ 12 համարակալված հանված քար: Մանրամասները՝ տեսանյութում.
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են օգտագործվելու տիկին Բախշյանի կողմից նկարված լուսանկարները, նա պատասխանեց, որ դրանք նկարել է Հայկ Բիանջյանի ֆոտոխցիկով եւ նա է տնօրինում լուսանկարները. «Բայց իրենք կօգտագործեն դրանք դատարանում, անշո՜ւշտ, որտեղ որ պետք է կօգտագործեն: Դա փաստ է, որ ֆասադի քարերը սկսել են քանդել»: Իսկ Հայկ Բիանջյանը մեզ ասաց, որ դեռ չի որոշել, թե ինչպե՞ս է օգտագործելու դրանք:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ


















































