Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը Աֆրիկյանների շենքի համար պայքարողների կողքին է (Տեսանյութ)

Հունիս 21,2014 17:21

Տիկին Բախշյանը հայտարարեց, որ շենքի ֆասադը այդքան էլ վնասված չէ, եւ այն կարելի է դեռ վերականգնել

Այսօր՝ հունիսի 21-ին, առավոտվանից շարունակվում էին Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքները:afrikyanner «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամների կողքին շենքի բակում էր: Նա ցանկություն հայտնեց ֆոտոլրագրող Հայկ Բիաջյանի հետ մտնել շենք եւ լուսանկարներ կատարել եւ այդ պատճառով էլ զանգահարեց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, վերջինս էլ թույլատրեց միայն տիկին Բախշյանին մտնել ներս. «Ստիպված Հայկ Բիաջյանը իր ֆոտոխցիկը տվեց, նկարեցի արդեն քանդած մի քանի քարերը, որոնք քանդել կողք էին դրել: Ես գրեթե համոզված եմ, որ այս շինարարության թույլտվությունը օրինական չէ. այն կարող են տալ. մեր իշխանության համար շինթույլտվությունը տալը խնդիր չէ, այլ ո՞ւմ է իսկապես պատկանում այս հողատարածքը, կադաստրում գրանցվել է արդյո՞ք, սեփականության վկայական ունի՞, թե՞ ոչ, որից հետո նոր շինթույլտվություն տալ: Այդ գործողությունները, համոզված եմ ասում, պահպանված չեն այստեղ»,- մեզ հետ զրույցում նշեց Անահիտ Բախշյանը:

Նա նշեց, որ լինելու է երիտասարդների կողքին եւ պայքարելու է նրանց հետ, քանի որ ափսոսում է շինությունը եւ համարում է շենքը քանդելը երկիրն ատելու նշան է:

Տիկին Բախշյանը նշեց, որ կարդացել է Աֆրիկյանների գերդաստանի պատմությունը, եւ այդ ընտանիքի հայրենասիրությունը եւ Երեւանի համար իրենց կատարած գործը եւ համարում է այդ ընտանիքին պատկանող շենքը մշակութային հրաշալի ժառանգություն. «Շենքը քանդում են եւ իբրեւ թե, տեղափոխում: Ներողություն, չեմ հավատում: Իբրեւ թե Երեւանի Փոքր կենտրոնի վերաբերյալ օրենք պետք է լինի, այդ օրենքով բոլորը պետք է հավաքվի մի տեղ, այստեղ են ասել՝ «էշ մի՛ սատկի, գարուն կգա»:

Վերադառնալով շենքից տիկին Բախշյանը հայտարարեց, որ ֆասադը այդքան էլ վնասված չէ, եւ այն կարելի է դեռ վերականգնել եւ ներսում տեսել է մոտ 12 համարակալված հանված քար: Մանրամասները՝ տեսանյութում.

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են օգտագործվելու տիկին Բախշյանի կողմից նկարված լուսանկարները, նա պատասխանեց, որ դրանք նկարել է Հայկ Բիանջյանի ֆոտոխցիկով եւ նա է տնօրինում լուսանկարները. «Բայց իրենք կօգտագործեն դրանք դատարանում, անշո՜ւշտ, որտեղ որ պետք է կօգտագործեն: Դա փաստ է, որ ֆասադի քարերը սկսել են քանդել»: Իսկ Հայկ Բիանջյանը մեզ ասաց, որ դեռ չի որոշել, թե ինչպե՞ս է օգտագործելու դրանք:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30