WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր հյուրընկալվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի աշխատակազմում:
Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ամեն տարի Գերմանիայի կանցլերի աշխատակազմում բաց դռների օր է կազմակերպվում, որի ժամանակ քաղաքացիների մուտքն ազատ է: Սակայն հայ բռնցքամարտիկը եղել է հատուկ հրավիրյալների մեջ, շփվել լրատվամիջոցների հետ, ելույթ ունեցել տարբեր երկրների քաղաքացիների՝ Գերմանիա ներգաղթի հետ կապված խնդիրների շուրջ:
Արթուր Աբրահամը ներկայումս ամենօրյա մարզումներ է անցկացնում: Նա պատրաստվում է սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիհլ քաղաքում կայանալիք անգլիացի Փոլ Սմիթի հետ մենամարտին: Սա լինելու է Աբրահամի չորրորդ մենամարտն այս քաղաքում, եւ նա համոզված է, որ այստեղ կտոնի իր չորրորդ հաղթանակը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: