Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նրանց անօգուտ խրատելու փոխարեն՝ նրանցից ազատվելու ճար արեք, Դո’ւք եք նրանց բերել խորհրդարան

Սեպտեմբեր 09,2014 10:44
anahit baxshyan

«Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքից նայելը կամ բացակայելը` անթույլատրելի է:

Ձեր բոլորի կռվի դաշտը, խրամատը Խորհրդարանն է: Ձեր թշնամին մեր հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են »:

Ս.Սարգսյանի այս խրատները ընդամենը փաստում են ներկայիս ԱԺ-ի հանրապետական խմբակցության խայտառակ գործունեությունը, որը շտկել հնարավոր չէ նույնիսկ ի’ր հիշեցումից հետո:

Խորհրդարանում աշխատելու համար առնվազն կարդալու, պետության մասին մտածելու, համապատասխան գրառումներ և առաջարկներ կատարելու կարողություն է պետք ունենալ, որոնք նման խրատներով ձեռք բերել հնարավոր չէ, սա ես որպես մանկավարժ եմ ասում:

Այս կարողությունները միայն կրթությամբ են ձեռք բերում: Այնպես որ նրանց այս կարողությունները խորհրդարան բերելուց առաջ պետք է ստուգած լինեիք :
Այսինքն խորհրդարանի խրամատը այդ մարդկանց համար հակացուցված է, նրանց մեծ մասը Ձեր ասած` վատ զինվորներն են, ովքեր սահմանը պաշտպանելու փոխարեն` հրացանը ձեռքին փախչում են, իսկ մեր երկրում եղած պրոբլեմներն էլ ոչ թե նրանց թշնամին է, այս որակման հետ լիովին համաձայն եմ, այլ` նաև նրանց հարստանալու միջոցը:

Այնուամենայնիվ` միամիտ- միամիտ հարցնում եմ. ի՞նչ եք անելու, եթե այս հիշեցումից, զգուշացումից հետո էլ շարունակեն բացակայել, մատների արանքից նայել իրենց գործին, կամ էլ երկրում եղած պրոբլեմները ոչ թե վերացնեն` որպես իրենց թշնամի, այլ այնքան բազմացնեն, որ Դուք էլ, իրենք էլ, բոլորս էլ, խեղդվենք այդ պրոբլեմների ծովում: Համոզված եմ, որ և’ Դուք, և’ մենք բոլորս չենք ուզում խեղդվել իրենց գործին մատների արանքից նայող Ձեր հովանավորած պատգամավորների պատճառով:
Ուրեմն խրատելու փոխարեն` նրանցից ազատվելու մի ճար արեք:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930