Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «ԲՀԿ-ն բոլոր առումներով այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժն է». «Իրատես de facto»

Հոկտեմբեր 10,2014 11:46

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ «Իրատես de facto»-ի հետ զրույցում այսօրվա քաղաքական բոլոր «արատների» համար մեղադրեց գործող իշխանություններին, իսկ ընդդիմությունը, ըստ նրա, «սեփական շահը ստորադասում է ազգային ու պետական շահին»։

– Եվ իշխանական, և ընդդիմադիր ուժերը համարժե՞ք են երկրում տիրող իրավիճակին։

– Իշխանությունները՝ ոչ, ընդդիմության առումով կարող եմ ասել, որ նրանց վերջին շրջանի գործունեությունը ցույց է տալիս, որ նրանք պատրաստ են սեփական շահը ստորադասելու ազգային ու պետական շահին։

– Սահմանադրական բարեփոխումների խնդիրը քաղաքական օրակարգի հիմնական հարցն է, ու անգամ դա քառյակը եռյակ դարձրեց։ Այս ուժերի ներսում տարաձայնությունների միակ խնդիրը դա՞ էր։ Առաջիկայում հնարավոր չէ՞, որ քառյակից կեսը մնա։

– Այդ հարցը արհեստականորեն մտցվեց օրակարգ, դրա միակ նպատակը իշխանությունների կողմից իրենց վերարտադրման խնդրի լուծումն էր։ Որոշ կուսակցությունների կողմից գայթակղություններ առկա են, բայց, կարծում եմ, դրանք շուտով կվերանան։ Ինչ մնում է քառյակի եռյակ դառնալուն, կամ եռյակի՝ երկյակ, ապա այս պարագայում շատ կարևոր է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն արտահայտությունը, որ իրենք երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ պայքարելու են բոլոր պարագաներում, եթե նույնիսկ պահանջվի, որ այդ ամենն իրենք անեն միայնակ։ Իսկ ԲՀԿ-ն բոլոր առումներով այսօր Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժն է։

– Դուք բավականին ջերմ եք խոսում քառյակի (եռյակի) առանցք դարձած ԲՀԿ-ի մասին։ Իսկապե՞ս կարծում եք, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ից այդքան շատ է տարբերվում։

– Տարբերությունն ակնառու է, և դրա ամենահակիրճ ձևակերպումը հետևյալն է. ՀՀԿ-ն պայքարում է, ելնելով անձնական ու կուսակցական շահերից, ԲՀԿ-ն այդ շահերը ստորադասում է ազգային ու պետական շահերին։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031