Լրահոս
Օրվա լրահոսը

Խարբերդի մանկատանն ամիսներ առաջ գրանցվել է 2 անձի մահվան դեպք․ «Հրապարակ»

Նոյեմբեր 28,2026 11:10 Share
Աջակցեք aravot.am-ին

Խարբերդի մասնագիտացված մանկատանը հերթական սկանդալն է գրանցվել՝ մեր տեղեկություններով, 2 անձի մահ։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին․ «2026 թ. նոյեմբերի 4-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել` ուղղված ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, մասնավորապես այն մասին, որ «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում ամիսներ առաջ գրանցվել է 2 անձի մահվան դեպք, որ կազմակերպության բժիշկները 3 օր շարունակ բանավոր կերպով պարբերաբար ահազանգել են տնօրինությանը 5 անձի առողջական ծանր վիճակի մասին, եւ, չնայած նախազգուշացումներին, այդ մարդիկ բժշկական կենտրոն են տեղափոխվել միայն երրորդ օրը, ինչից հետո նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել: Դիմումատուն խնդրել է պարզել հանգամանքները եւ տալ իրավական գնահատական:

Դիմումատուի կողմից բարձրացված խնդիրները ստուգելու նպատակով, այն ուղարկվել է ներքին գործերի նախարարության ՀՈԳՎ։ Ստուգման արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի ապրիլի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրում գտնվող «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ից «Էրեբունի» ԲԿ են տեղափոխվել նույն ՊՈԱԿ-ի շահառուներ՝ 24-ամյա Ա. Մ.-ն եւ 35-ամյա Հ. Վ.-ն, որտեղ նույն օրը գրանցվել է Ա. Մ.-ի, իսկ ապրիլի 11-ին՝ Հ. Վ.-ի կենսաբանական մահը: Արարատի մարզի քննչական վարչությունում 2026 թվականի նոյեմբերի 23-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), կատարվում է նախաքննություն»։ Փորձեցինք կապ հաստատել մանկատան տնօրեն Համազասպ Նահատակյանի հետ, սակայն չհաջողվեց։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30