Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը՝ Փոստանջյանին. «Մի խոսա, թե չէ ես ձեր պապաներին կանդրադառնամ»

Հոկտեմբեր 17,2014 13:33 Share

Այսօր ԱԺ պետաիրավական հարցեի հանձնաժողովի նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը  «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցման մասին» օրենքի նախագիծը նիստերի օրակարգում ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ դժգոհեց, որ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել: Նա ասաց, որ միջազգային կոնվենցիաներ կան նույն բովանդակությամբ, որոնք Սահմանադրական դատարանի դրական եզրակացությամբ մտել են վավերացման փուլ. «Եթե դուք նայեք կոնվենցիայի փաստաթղթերը, կտեսնեք, որ այն ժամանակվա արդարադատության նախարարը տվել է դրական եզրակացություն, ֆինանսների նախարարը գրել է, որ մենք այդ միջոցները չունենք: Դավիթ Հարությունյանին նշանակել էին նախագահի ներկայացուցիչ՝ այս կոնվենցիան վավերացնելու համար: Բա այս ձեր առարկությունները որտե՞ղ էին: Նույն կառավարությունը չի՞, նույն իշխանությունը չի՞, իրավահաջորդը չե՞ք նախորդի, հրաժարվո՞ւմ եք»:

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղից բղավեց՝ «պապաներից հրաժարվում են»: Ինչին արձագանքեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը. «Զարուհի, մի խոսա, թե չէ ես ձեր պապաներին կանդրադառնամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031