Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտը» հնարավոր է վերագործարկվի (Տեսանյութ)

Հունվար 14,2015 16:51

Կառավարությունը մտադիր է «Նաիրիտ» գործարանը վերագործարկել: Այսօր այս մասին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում, անցյալ եւ այս տարվա աշխատանքներն ամփոփելիս ասաց նախարար Երվանդ Զախարյանը` տեղեկացնելով, որ այս պահին դեռ հստակ որոշում չկա:

Գործարանի աշխատակիցներին Ամանորից առաջ տված խոստումները` աշխատավարձերի մասով, իրականացրել են, սակայն աշխատակիցների կրճատման հարցը ուժի մեջ է: Նախարարի տվյալներով, նոր պայմանագրերով, «Նաիրիտում» կմնա 470 աշխատակից, վերագործարկելուց հետո նրանց թիվը կհասնի 600-700 աշխատակցի:

Հարցին, թե ի՞նչ միջոցներից են նաիրիտցիներին աշխատավարձ վճարում, Երվանդ Զախարյանն ասաց, որ այդ բեռն իրենց վրա վերցրել են էներգետիկ ընկերությունները, մասնավորապես «Երեւանի ՋԷԿ-ը»:

Անդրադառնալով անցյալ տարի Մեծամորի ատոմակայանի փոխտնօրենի կալանավորման փաստին, https://www.aravot.am/2014/12/15/525138/ ասաց, որ քննություն է ընթանում եւ որ ատոմակայանի պաշտոնյան չարաշահել է պաշտոնական դիրքը:

Նախարարն ասաց, որ անցյալ տարի` դեկտեմբերի 20-ին, ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրվել է 270  միլիոն դոլար վարկ ստանալու համաձայնագիր, որը կուղղվի ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2027 թվականը երկարացնելու աշխատանքներին: Վարկը տրվելու է արտոնյալ պայմաններով`3 տոկոս տոկոսադրույքով`15 տարով: Այդ նպատակով, 30  միլիոն դոլար էլ դրամաշնորհ է տրվել:

Նախարարի խոսքերով, նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրով շինարարական աշխատանքները պետք է սկսվեն 2018 թվականին եւ նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2027 թվականին:

Երվանդ Զախարյանն ամփոփելով տարին, ասաց, որ մեր երկրում էլէներգիայի արտադրությունն ավելացել է, փոխարենը գազի սպառումը 3 տոկոսով նվազել է:
Իրանից Հայաստան է ներկրվել 2,2 միլիարդ խ/մ գազ, արտահանվել` 6,6 կվ ժամ էլէներգիա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031