«Ռոսատոմ»-ը պատրաստ է կիրառել իր բոլոր առկա տեխնոլոգիաներն ու կարողությունները Հայաստանում նախկին «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքի վնասազերծման նախագծի իրականացման համար, ТАСС գործակալությանը հայտնել են «Դաշնային էկոլոգիական օպերատոր» ընկերությունում (Դաշնային բնապահպանական օպերատոր «ФЭО», «Ռոսատոմ»-ի ձեռնարկություն)։
«Ռոսատոմ»-ը տիրապետում է կուտակված էկոլոգիական վնասի ամենաբարդ օբյեկտների՝ ապագայում հնարավոր էկոլոգիական աղետների օջախների վերացման համար անհրաժեշտ բոլոր տեխնոլոգիաներին և կարողություններին և պատրաստ է դրանք կիրառել ամենատարբեր խնդիրների լուծման համար, այդ թվում՝ Հայաստանում նախկին «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքը անվտանգ վիճակի բերելու նախագծում»,- հայտնել են Դաշնային բնապահպանական օպերատոր «ФЭО»-ում։
Միևնույն ժամանակ ընդգծվել է, որ նմանատիպ նախագծեր, մասնավորապես, արդեն իրականացվել են նախկին «Ուսոլիեխիմպրոմ»-ի արդյունաբերական հարթակում՝ Ուսոլիե-Սիբիրսկոյե քաղաքում (Իրկուտսկի մարզ)։
«Նախկին «Նաիրիտ» քիմիական գործարանի խնդիրների լուծմանը «Ռոսատոմ»-ի հնարավոր մասնակցության հարցը քննարկվում է 2022 թվականից։ Օբյեկտը չափազանց բարդ արդյունաբերական հարթակ է՝ կուտակված քիմիական նյութերով և թափոններով, որը գտնվում է բնակելի կառուցապատման հարևանությամբ։ Բարդ օբյեկտներում պահանջվում է համալիր աշխատանք՝ տարածքի ուսումնասիրություն, տեխնոլոգիաների մշակում, վտանգավոր նյութերի անվտանգ կառավարում և երկարաժամկետ վերահսկողություն»,- նշել են «ФЭО»-ում։ 2023 թվականին «Ռոսատոմ»-ի կազմում ընդգրկված ընկերությունը, հայկական գործընկերների խնդրանքով, սեփական միջոցների հաշվին տարածքի ուսումնասիրություն և կուտակված թափոնների գույքագրում է իրականացրել։ Արդյունքներով ուսումնասիրության արդյունքներն ու հետագա աշխատանքի առաջարկությունները ներկայացվել են հայկական կողմին։
Կարդացեք նաև
Այն մասին, որ «Ռոսատոմ»-ը շարունակում է Հայաստանում աշխատանքը «Նաիրիտ» նախագծի շրջանակում, պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել էր սեպտեմբերի վերջին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում։
«Ռոսատոմ»-ը պատրաստ է շարունակել աշխատանքը այս ուղղությամբ՝ հենվելով վտանգավոր թափոնների կառավարման, կուտակված էկոլոգիական վնասի վերացման և բարդ արդյունաբերական տարածքների ռեկուլտիվացման ոլորտներում կուտակված փորձի վրա»,- հաստատել են պետական կորպորացիայից ТАСС-ին։ Ներկայում «Ռոսատոմ»-ի ձեռնարկությունը մասնակցում է «Նաիրիտ» արդյունաբերական հարթակը անվտանգ վիճակի բերելու տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստման համար կատարող ընտրելու գործընթացին։
Թարգմանությունը՝ news.am-ի:



















































