Լրահոս
Օրվա լրահոսը

Բնական գազն այդպես էլ տեղ չի հասնում

Փետրվար 02,2015 18:01

Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի Տավուշի մարզ հունվարի 27-ի այցի ժամանակ սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները առաջադրել են բնական գազի խնդիրը:

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները Հայաստանի անկախանալուց ցայսօր սպասում են բնական գազի: Այժմ գազատարը կառուցված է, սակայն գազ այդպես էլ չկա:

Հայաստանի կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ) պետական հիմնարկի կողմից, Հայաստանին տրված վարկային միջոցներով, 2012 թ.-ից գազաֆիկացման աշխատանքները են մեկնարկել սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս,Կոթի,Ոսկեվան, Բարեկամավան. Ջուջեւան համայնքներում: Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազախողովակաշար: Սահմանամերձ վերոհիշյալ գյուղերից խորհրդային տարիներին միայն Ոսկեպարն է գազաֆիկացված եղել:

Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Յուխարի Աքսիբարա (թարգմանաբար՝ Վերին Ոսկեպար) գյուղը սնուցող գազատարն անցնում էր Ոսկեպարի տարածքով: Դրա համար Ոսկեպարի բնակիչները անցյալ դարի 80-ական թվականներին Ադրբեջանի տարածքից ձգվող գազատարից անվճար էին օգտվում: Ներկայումս այդ համայնքներում գազաֆիկացման աշխատանքներն ավարտված են: Ջուջեւանում գազատար խողովակն անցկացված է, սակայն ներքին ցանցը դեռ կառուցված չէ:

Սահմանամերձ Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ 2014թ. դեկտեմբերի 1-ին գազատար ցանցը հանձնվել է համայնքի հաշվեկշիռ, այժմ աշխատանքներ են տարվում այն անհատույց օգտագործման համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը հանձնելու համար:

Գյուղապետի խոսքերով՝ այդ գործընթացը վերաբերում է ոչ միայն վերոհիշյալ 5 գյուղին, այլ նաեւ՝ Տավուշի մարզի Հովք համայնքին: Նրա խոսքերով՝ այդ գործընթացն ավարտելուց հետո համայնքի յուրաքանչյուր բնակիչ պետք է գրավոր դիմի գազի մատակարարման եւ շահագործման մարզային հիմնարկություն,որպեսզի հիմնական գազատարից իր առանձնատուն միացում կատարվի: Դրա համար պետք է կազմվի համապատասխան նախագիծ: Այդ նպատակով բնակիչը որոշակի գումար պետք է վճարի: Գյուղապետը կարծում է, որ այս տարվա գարնանը սահմանամերձ Ոսկեվանի բնակիչներից ոմանք կօգտվեն բնական գազից, իսկ գյուղի բնակչության մեծ մասը բնական գազից կօգտվի աշնանը,երբ գյուղացիները բերքը իրացնելուց հետո նախագծի, բնական գազատարից միացում կատարելու համար վճարելու գումար կունենան:

Նշենք, որ անցած 25 տարում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի անտառամերձ վերոհիշյալ համայնքները ջեռուցման համար միշտ եղել են անտառի հույսին, մեծ ծավալի անտառահատումներ են կատարվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Suren says:

    Համաձայն Տավուշում շրջանառվող լուրերի նախկին մարզպետ Ղուլարյանը ջանք ու եռանդ չի խնայում մարզպետի պաշտոնին կրկին վերադառնալու համար:Այ հենց նա էլ կգա ու գազիֆիկացման անավարտ թողնված հարցը կկարգավորի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728