Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդունելի է տրանսպորտային միջոցների վերահսկման ուղղությամբ իրականացվող ներկայիս վարչարարությունը. Արմեն Խաչատրյան

Մայիս 02,2024 23:23

Գերծանրաբեռնված ավտոմեքենաներից վնասվող ճանապարհների հարցը եւ լուծման հնարավոր ուղիները «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկման առանցքում էին:

Մայիսի 2-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկումը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, որին մասնակցել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Մոտ երկու ամիս առաջ տեղի ունեցած նույնանուն քննարկման ընթացքում բարձրացված առաջարկությունները հասցեագրվել էին ՀՀ վարչապետի աշխատակազմ:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ խնդրի լուծման տարբեր գործիքակազմեր կան` որպես օրինակ նշելով ավտոմեքենաների սռնիների կշռման դինամիկ կշեռքների տեղադրումը: Նրա խոսքով այն կարելի է իրականացնել պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Ըստ միջազգային փորձի` կշեռքների տեղադրման քանակը կորոշվի` համապատասխան ճանապարհային ցանցի կառուցվածքի:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, անդրադառնալով Ռուստամ Բաքոյանի ներկայացրած առաջարկությանը, ըստ որի` տրանսպորտային մեքենաները կարելի է կահավորել հատուկ սարքերով` տվիչներով, նշել է, որ ի սկզբանե կբացառվի մեքենաների գերբեռնվածությունը եւ դրանից բխող հետեւանքները: Նրա խոսով խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն ճանապարհների գերբեռնվածության, այլ նաեւ երթեւեկության անվտանգության տեսանկյունից:

Անդրադառնալով ավտոմեքենաների սռնիների վրա տվիչների տեղադրման առաջարկությանը` Արմեն Սիմոնյանը նշել է, որ դրանց տեղադրման համար անհրաժեշտ են համապատասխան ֆինանսական միջոցներ, ինչպես նաեւ կառավարման մոդելի նկարագրությունը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանի դիտարկմամբ անընդունելի է տրանսպորտային միջոցների վերահսկման ուղղությամբ իրականացվող ներկայիս վարչարարությունը: Նրա կարծիքով անհրաժեշտ են նոր լուծումներ եւ տարբերակներ, որոնք կդյուրացնեն իրավիճակը:

Քննարկվել են առաջարկվող տարբերակների գործարկումից ի հայտ եկող հավանական խնդիրներն ու ճշգրտությամբ աշխատելու գործոնները:

Ամփոփելով` Ռուստամ Բաքոյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով համապատասխան կառույցների մասնագետների, հավաքագրել հիմնավորումներն ու ռիսկային գործոնները եւ օգտակար ու շահավետ որոշում կայացնել:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031