Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մանուկյան. «Որեւէ մի տեղ չեք տեսնի, որ դատավորից գանձում են գումարներ Եվրադատարանում պետության պարտվելու պատճառով»

Ապրիլ 03,2015 17:15

Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջերս երեք գործով վճիռ է կայացրել Հայաստանի դեմ և կառավարությանը պարտավորել Հայաստանին որոշակի գումար փոխհատուցել։

Լրագրողների հարցին՝ արդյոք մտահոգիչ չե՞ն այս վճիռները և ի՞նչ պետք է անել այդ ուղղությամբ, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Իհարկե, մտահոգիչ են, և այդ մտահոգության արտահայտչաձևը չի կարող լինել վայրենի։ Այսինքն՝ մենք չենք կարող առաջարկել մեխանիզմներ, որ քաղսքակիրթ երկրներում են կիրառվում։ Մենք չենք կարող առաջարկել ունեզրկել դատավորներին, որի արդյունքում մենք կունենանք իրավիճակ, երբ որևէ դատավոր չի կարող եւ ցանկանա գալ և աշխատել այդ համակարգում։ Չենք ուզում, չէ՞, մենք առանց դատական համակարգի երկիր ունենալ։ Ինչքան էլ վատ լինի դատական համակարգը, դա կարևոր է երկրի համար: Եվ եթե դուք ուսումնասիրեք նույն եվրոպական երկրները, թեկուզ Արևմտյան Եվրոպայի երկրները, որոնք ունեն տասնամյակներով կայացած դատական համակարգեր, ժամանակակից, քաղաքակիրթ, որևէ մի տեղ չեք տեսնի, որ դատավորից գանձում են գումարներ Եվրադատարանում պետության պարտվելու պատճառով։ Այնպես որ, ես առաջարկում եմ այս թեման մեկընդմիշտ փակել»:

Հովհաննես Մանուկյանն ասաց. «Բայց մենք պիտի արդյունավետությունը բարձրացնելով՝ գանք դատական սխալների նվազեցման, մինիմալիզացիայի ուրիշ ձև չկա»:

Իսկ այն հարցին, թե վճիռներից մեկը վերաբերում էր մի ժամանակաշրջանի, երբ հենց ինքը՝ Հովհաննես Մանուկյանը զբաղեցրել է վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը, նա պատասխանեց, պետք է կարողանանք դատական համակարգը բերել այնպիսի վիճակի, որպեսզի դատական սխալների հավանականությունը, մարդու իրավունքների խախտման դեպքերը լինեն շատ քիչ, և որ ամենաիդեալական համակարգում էլ լինում են դատական սխալներ: Նա հավելեց. «Ենթադրում եմ, որ այդ գործը եղել է այն ժամանակահատվածում քննված, երբ ես վճռաբեկ դատարանի նախագահ էի, բայց վճռաբեկ դատարանի նախագահը դատավորների տնօրենը չէ։ Նա չի կարող դատավորներին հանձնարարություններ տալ կոնկրետ գործով և որոշել, թե որ դատավորն ինչ որոշում պետք է կայացնի։ Դատավորներն արդարադատություն իրականացնելիս անկախ են»:

Ինչ վերաբերում է համաներման հարցին, արդյոք համաներում լինելո՞ւ է, թե՞ ոչ, Հովհաննես Մանուկյանն ասաց, որ դա հանրապետության նախագահի սահմանադրական իրավունքն է, և ինքն այդ հարցին չի կարող պատասխանել։ Հովհաննես Մանուկյանը հավելեց նաեւ, որ ինքը չէ այն անձը կամ սուբյեկտը, ով պետք է գնահատի նման անհրաժեշտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930