Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության նախարարը պարգևատրեց ուսուցիչ-մանկավարժ, դասախոս կանանց

Ապրիլ 07,2015 14:29

Այսօր`ապրիլի 7-ին , Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված տոնին: Միջոցառման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ հանձնեց մասնագիտական կրթության ոլորտի մի շարք կին մասնագետների : Կին դասախոսները պարգևատրվեցին նախարարության ոսկե մեդալով և շնորհակալագրերով : Պարգևատրվողների շարքում կային նաև նախարարության աշխատակիցներ:

Ելույթի ընթացքում նախարարը շնորհավորեց բոլոր կանաց տոնի առթիվ և իր երախտիքի խոսքը ուղղեց կին ուսուցիչ-մանկավարժ- դասախոսներին՝ իրենց կատարած անբասիր աշխատանքի և ներդրած ավանդի համար: Նա նաև կարևորեց կանանց դերը կրթության ոլորտում ` նշելով, որ նրանք իրենց ներկայությամբ ոչ միայն գեղեցկացնում են կրթության ոլորտը,այլև տալիս են փայլուն սովորելու օրինակներ:

mijocarum2

«Մենք սովորաբար մեծարում, շնորհակալություն ենք հայտնում դպրոցներում աշխատող  ուսուցչուհիներին, մանկավարժներին, ստացվեց այնպես, որ այսօր առաջին անգամ նման ձևաչափով շնորհավորում և պարգևատրում ենք մեր կին դասախոսներին, մարդկանց որոնք աշխատում են մասնագիտական կրթության ոլորտում: Եվ այս պարգևները որքան արժանի են , այս պահին նաև գուցե մի քիչ ուշացած են»,- իր ելույթում նշեց Աշոտյանը:

mankavarjakan

Միջոցառման ավարտին  երգահան Հայկոյի կատարմամբ հնչեց նաև կրթության նախարարի կողմից  գրված «Ինձ խոստացիր երգը»` նվիրված հայ կանանց և աղջիկներին: Երգը առաջին անգամ հնչեց այս  դահլիճում և գրված էր հատուկ ապրիլի 7-ի համար:

 

 Լաուրա ՄԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930