Լրահոս
Օրվա լրահոսը

«Հինգ տարում ուսուցիչների եւ բուժաշխատողների աշխատավարձը 2,5 անգամ կաճի»․ Նարեկ Կարապետյանը սեւանցիներին ներկայացրեց «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրերը

Մայիս 15,2026 16:31 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմն այսօր նախընտրական հանդիպումներ է անցկացնում Գեղարքունիքի մարզում։ Սեւան քաղաքում իրազեկման ակցիա է իրականացվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Այնուհետեւ բնակչության համար ելույթ է ունեցել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը։

«Մեր հայրենիքի ջրային պաշարներով կենտրոնի՝ կապուտակ Սեւանի կողքին բնակվելով՝ մարդիկ իրավունք չունեն աղքատ ապրել այստեղ։ Այս ռեսուրսները պետք է օգտագործենք մենք, որպեսզի մարդիկ կարողանան այս տարածաշրջանում լավ ապրել։ Պետություն կառավարելը միայն բյուջե ծախսելը չէ, դա վարժ լինելն է, իմանալ, թե ինչպես պայմանավորվել, գործարարներին բերել Հայաստան ու զարգացնել տնտեսությունը»,- ասել է Կարապետյանը։

Նա նշել է, որ ուսուցիչների աշխատավարձը 100-110 հազար դրամ է, ոչ բոլորն են հաղթահարում ատեստավորումը, ինչպե՞ս ապրեն։ «Մեր ծրագիրն այլ է՝ բոլոր ուսուցիչների աշխատավարձն առաջին իսկ տարվանից ամեն տարի 25 տոկոսով պետք է աճի այնքան, մինչեւ 2,5 անգամ ավելանա։ Այսինքն՝ հինգ տարում ուսուցիչների եւ բուժաշխատողների աշխատավարձը 2,5 անգամ կաճի։ Այս միջոցները մեր բյուջեն ունի, այս միջոցներն ուղղվում են պարգեւավճարներին, մենք սա պետք է ուղղենք ամենախոցելի, բայց ամենակարեւոր խմբերին՝ ուսուցիչներին եւ բուժաշխատողներին»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031