«Քարդաշյանն ամբողջ աշխարհում հայտնի անձնավորություն է, և մենք հպարտ պիտի լինենք: Այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանում է: Այնպես որ, մենք սիրում ենք ամենալավ բանը բամբասել, ամենավատ բանը քարկոծել, հետո լավացնել: Աշխարհահռչակ տիկին է, և կարծում եմ՝ մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցուցաբերենք»,-այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Գալուստ Սահակյանի օրակարգում Քիմ Քարդաշյանին ընդունելու հարց չկա, թեպետ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր, ըստ մամուլի հրապարակումների, պետք է ընդուներ Քիմ Քարդաշյանին:

Գալուստ Սահակյանը պատասխանեց նաեւ սահմանադրական բարեփոխումները հետաձգելու հավանականության մասին հարցին: Ասաց`սահմանադրական փոփոխությունները կատարվելու են, այսօր քննարկման փուլ է: «Հիմնականում հանձնաժողովն այսօր աշխատում է, առաջարկներ է ընդունում, շուտով նաև տեքստը պատրաստ կլինի և կդրվի շրջանառության մեջ»- ասաց նա: Ըստ ԱԺ նախագահի, սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի կդրվեն կամ աշնանը, կամ հաջորդ տարվա գարնանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































