Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը`Քիմ Քարդաշյանի մասին (Տեսանյութ) 

Ապրիլ 09,2015 15:19

«Քարդաշյանն ամբողջ աշխարհում հայտնի անձնավորություն է, և մենք հպարտ պիտի լինենք: Այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանում է: Այնպես որ, մենք սիրում ենք ամենալավ բանը բամբասել, ամենավատ բանը քարկոծել, հետո լավացնել: Աշխարհահռչակ տիկին է, և կարծում եմ՝ մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցուցաբերենք»,-այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Գալուստ Սահակյանի օրակարգում Քիմ Քարդաշյանին ընդունելու հարց չկա, թեպետ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր, ըստ մամուլի հրապարակումների, պետք է ընդուներ Քիմ Քարդաշյանին:

RA National Assembly SessionՀարցին, թե համամիտ է, որ Քարդաշյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից շատ բան արեց Հայաստանի համար, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Համենայնդեպս, նրանք, ովքեր մեծ համբավ ունեն աշխարհում, օրինակ, Շառլ Ազնավուրը, կարող եմ էլի թվարկել, նրանք բնականաբար մեր ազգի զավակներն են և իրենց գործունեությամբ ու ճանաչելիությամբ նպաստում են նաև մեր երկրի հետագա բարեփոխումների ճակատագրին»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց նաեւ սահմանադրական բարեփոխումները հետաձգելու հավանականության մասին հարցին: Ասաց`սահմանադրական փոփոխությունները կատարվելու են, այսօր քննարկման փուլ է: «Հիմնականում հանձնաժողովն այսօր աշխատում է, առաջարկներ է ընդունում, շուտով նաև տեքստը պատրաստ կլինի և կդրվի շրջանառության մեջ»- ասաց նա: Ըստ ԱԺ նախագահի, սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի կդրվեն կամ աշնանը, կամ հաջորդ տարվա գարնանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930