Պե՞տք է արդյոք Ազգային ժողովի պատգամավորներին խոսել սովորեցնել. «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ը գտնում է, որ պատգամավորներին անհրաժեշտ է սովորեցնել խոսել, ուստի այս կենտրոնը որոշել է ստանձնել այդ գործը, այն էլ՝ անվճար:
«ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ն այսօր հայտարարություն է տարածել՝ «Հաշվի առնելով ՀՀ Ազգային ժողովում վերջին զարգացումները` կենտրոնը կազմակերպում է անվճար գործնական թրեյնինգներ ԱԺ պատգամավորների համար: «Հռետորական արվեստ կամ ինչպե՞ս սովորել խոսել» խորագրով թրեյնինգները մասնակից պատգամավորներին կսովորեցնեն խոսել ժողովրդի լեզվով, բայց ոչ փողոցային լեքսիկոնով, առավել վստահ զգալ ԱԺ ամբիոնի մոտ, զինվել ինքնատիրապետման ամենաէֆեկտիվ մեխանիզմներով եւ արժանանալ ունկնդիրների համաձայնությանն ու համակրանքին: Ընդ որում, կենտրոնը խոստանում է սովորելու ցանկություն հայտնող պատգամավորներին չբացահայտել, գաղտնի պահել անունները: Կենտրոնը մտադիր է պատգամավորներին սովորեցնել հռետորական արվեստի այն գաղտնիքները, որոնք կիրառել են Ցիցերոնը, Դեմոսթենեսը, Դավիթ Անհաղթը, Պարույր Հայկազնը, Քարնեգին, Ջոբսն ու այլ նշանավոր խոսքի վարպետներ:
Դժվար է ասել, թե որ պատգամավորը կմասնակցի այս դասընթացներին, եւ արդյոք մասնակցելուց հետո մեր որոշ պատգամավորներ ցիցերոններ կդառնա՞ն, թե՝ ոչ, բայց ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ նման դասընթացների կարիք չկա, որովհետեւ պատգամավորները մինչ ԱԺ մտնելը պետք է խոսքի մշակույթը ձեռք բերած լինեն:

Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ եթե նույնիսկ պատգամավորների կրթական ցենզը ցածր է, իսկ այդպիսիք կան ԱԺ-ում, միեւնույն է, գոնե իրենց կյանքի փորձով նրանք գիտեն՝ որտեղ՝ ինչպես կարելի է խոսել. «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ միջազգային պատվիրակության հետ իրենք այդպե՞ս են խոսելու»: Մեր այն դիտարկմանը, որ դժվար թե ասենք Առաքել Մովսիսյանին միջազգային պատվիրակության մեջ ընդգրկեն, պարոն Մարտիրոսյանն ասաց.« Չափազանց սխալվում եք, եթե կարծում եք, որ Առաքել Մովսիսյանը չի կարող միջազգային պատվիրակության հետ հանդիպել: Այլ հարց է, որ իրենց պետք է հենց այդպիսի իմիջի մեջ լինել, եւ դա խրախուսվում է իրենց ղեկավարության կողմից»:


Սահակյանն ասաց, որ ինքը չի կարող մյուս պատգամավորների փոխարեն պատասխանել՝ կարիք կա՞ նրանց հռետորական արվեստ ու խոսել սովորեցնել. «Բայց հաշվի առնելով, որ ես էլ ԱԺ պատգամավոր եմ, եւ աչքի եմ ընկել միշտ իմ «ոչ կոռեկտ» պահվածքով, ես միգուցե մասնակցեմ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ



















































“թրեյնինգ” ի՞նչ ա նշանակում , բարոնայք “խոսքագետներ”