Լրահոս
Օրվա լրահոսը

Արզումանյանն ափսոսում է Շահգելդյանին «ականջներդ կկտրեմ» ասելու համար

Հունիս 11,2015 13:02

«Նայեք, էսօր կռիվ-մռիվ չլինի, վսյո՛, հաշտ-համերաշխ»,- այսօր ԱԺ նիստը սկսվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այդ մաղթանքով՝ հաշվի առնելով, որ այս քառօրյայում ընդդիմադիր պատգամավորները բավականին թեժ վեճ էին ծավալում նիստի ընթացքում:

Իսկ նիստում քվեարկության դրվեց 2014-ի բյուջեի կատարողականը եւ ընդունվեց՝ կողմ 66, դեմ 17, ձեռնպահ 15 ձայների հարաբերակցությամբ, ինչից հետո Գալուստ Սահակյանը շնորհավորեց կառավարությանը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ երեկ Մհեր Շահգելդյանի եւ իր երկխոսության հետ կապված որոշ ԶԼՄ-ներ բանսարկություններով են զբաղվել. «Ես գտնում եմ, որ ճիշտ վարվելակերպ չէ ինտրիգ փնտրել այնտեղ, որտեղ չկա: Մենք ունենք հրաշալի հարաբերություններ, խոսել ենք միմյանց հետ: Պարոն Շահգելդյանի խոսքն ինձ ուղղված չի եղել եւ ես ափսոսում եմ, որ էմոցիոնալ ռեակցիա է եղել, որը շատ աշխատանքային միջադեպ է: Խորհուրդ կտայի որեւէ մեկին չմխրճվել մեր հարաբերությունների մեջ, որը եղել է եւ կա շատ բարիդրացիական, ընկերական»:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ եզրակացրեց. «Լրատվությունը փնտրտուքների մեջ է, որը անընդհատ փորձում է իր ծրագրերն իրագործել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրել է, որ երեկ տեղի ունեցած միջադեպից հետո. Երբ «Արզումանյանը դուրս եկավ ծխելու, նրան մոտեցան ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Իշխան Խաչատրյանն ու Լեւոն Դոխոլյանը եւ Արզումանյանին դուրս հրավիրեցին՝ ուղեկցելով ԱԺ այգի: Նրանց միացավ նաեւ Մհեր Շահգելդյանը: Այգուց բարձր տոնով ձայները հասնում էին մինչեւ շենք: Երբ պատգամավորները հարաբերություններ էին պարզում, նրանց մոտեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով ասում էր՝ եկեք ձեզ բարիշացնեմ: Մոտ 15-20 րոպե անց՝ «ռազբորկայի» գնացած պատգամավորները հետ վերադարձան»:

Պատգամավորների խումբը հանգիստ քայլում է հարցերը պարզելուց հետո

Պատգամավորների խումբը հանգիստ քայլում է հարցերը պարզելուց հետո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930