Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Սարոյանը Զարուհի Փոստանջյանին. «Նարկամանը քո մարդն ա, քո երեխեքն են» (Տեսանյութ)

Մայիս 18,2015 12:54

Այսօր ՕԵԿ խմբակցության վերցրած քսան րոպե ընդմիջման ժամանակ, դուրս գալով ԱԺ նիստերի դահլիճից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դիմելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին`հետաքրքրվեց, թե ի՞նչ է վերջինս ուզում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից (Լիցկա): Սեյրան Սարոյանին դուր չէր եկել այն, որ նիստերի դահլիճում Զարուհի Փոստանջյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ վերջինս շրջանառության մեջ չի դրել իր հեղինակած հայտարարության նախագիծը`Սուրիկ Խաչատրյանին եւ նրա որդուն պատժելու մասին: Հիշեցնենք, որ Սեյրան Սարոյանը Սուրիկ Խաչատրյանի որդու քավորն է:

«Ես քեզ որպես քաղաքական գործիչ հարգում եմ, բայց դու իրա ընտանիքի հետ ի՞նչ գործ ունես: Սուրիկը քաղաքական գործիչ ա, իրան ասա»,-վրդովվեց գեներալ-պատգամավորը: Զարուհի Փոստանջյանը երկար փորձում էր բացատրել, որ այն ինչ ինքը գրել է հայտարարության տեքստում, գործ նյութերով է ապացուցված: Գեներալն անդրդրվելի էր.

– Մարդուն վարկաբեկելու հըմար, խելքդ քոնի չի:

– Վարկաբեկել չի..

– Չի կարելի, ընտանիքներին կպնել, աղջիկ ջան, էլի եմ ասում, Սուրիկը քաղաքական գործիչ ա, իրան կպի, երբեք մի իջի ընտանիքին: Քու նման կնիկ ունի Սուրիկը, քու նման ընտանիք…բարոյական: Ավել-պակաս մի խոսա:

– Ես իրա կնոջ հետ ինչ գործ ունեմ, բայց որդին, թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ …

– Բա որ չապացուցես:

– Ապացուցված ա: Կա փորձագիտական եզրակացություն Բուդաղյանների գործում:

– Ես էլ ասում եմ`քո մարդն ու քո երեխեքն են նարկաման: Ամոթ ա, բազմազավակ մայր ես, ուրիշ երեխուն պետք չի վարկաբեկել: Կռվարար ա, կարաս ասես կռվարար ա, բայց չես կարա ասես նարկաման ա:

– Ո՞վ է կրակել Բուդաղյանների վրա:

– Ով ա եկել տան վրա, աղջիկ ջան, ընչի էին եկե տան վրա: Ընչի էին եկե Սուրիկի տան վրեն:

Վեճին ներկա լրագրողները Սեյրան Սարոյանին հորդորեցին օբյեկտիվ լինել եւ եթե ասում է, թե եկել էին Սուրիկի տան վրա, ապա թող ասի նաեւ, թե ինչո՞ւ էին եկել: Սեյրան Սարոյանը վրդովվեց. «Դու ի՞նչ գիդես: Դու ընդեղ ե՞ս եղել»:

Զարուհի Փոստանջյան- Սեյրան Սարոյան վեճը այնուհետեւ շարունակվեց  նիստերի դահլիճում: Զարուհի Փոստանջյանը մոտեցավ Սեյրան Սարոյանին՝ իր նախագիծը մեկնելով նրան: Սեյրան Սարոյանը կրկին բորբոքվեց՝ պատռելով փաստաթուղթը, եւ պատգամավորին ասելով՝ «Էս ինչ ձեւի կենդանի ես»: Զարուհի Փոստանջյանը խոստացավ զանգել ոստիկանություն:

Նրանց փորձում էին հանգստացնել ՀՀԿ-ական պատգամավորներ Մարգարիտ Եսայանը եւ Վահրամ Բաղդասարյանը:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea Organizacion says:

    Առաջնորդիր և հրամայիր Ժիրայր,մենք պատրաստ ենք պայքարելու:
    Գնում ենք Ազատության հրապարկ, որովհետեւ մեր իշխանությունների վարած քաղաքական կուրսը սխալ է, որի արդյունքում դժգոհությունը նրանցից շատ մեծ է: Մի քանի հոգի լավ են ապրում, իսկ մնացածներին անտեսում են: Ես գնում եմ այնտեղ, որովհետեւ հայ ժողովուրդը չի ցանկանում, որ այս իշխանությունները շարունակեին աշխատել, բայց նրանք կեղծեցին ընտրությունները ու փորձում են շարունակել: Գնում ենք Ազատության հրապարկ, որովհետեւ ամաչում եմ, որ զոհված զինվորի մայրերը ու հայ կանայք են պայքարում, որ մեր կանայք են այնտեղ, գնում եմ, որ նրանք միայնակ չլինեն,որովհետեվ ես տղամարդ եմ, ինչպես մեր ազտամարտիկները ազատգրեցին Արցախը:Սրանք իրենց շատ վատ պահեցին եւ պետք է ազգովի պայքարենք սրանց դեմ: Հիմա նաեւ հայ տղամարդիկ պետք է ոտքի կանգնեն գնում էնք ուղտի ու այն սկսվում է Ազատության հրապարկից, Ժիրայր Սեֆիլյանի առաջնորդությամբ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031