Լրահոս
Օրվա լրահոսը

«Անպատժելիության այս մթնոլորտում, կարծում եմ՝ Տիգրան Խաչատրյանը կրկին ազատ կարձակվի»

Հուլիս 25,2015 22:01

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի համար Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու ձերբակալությունը անսպասելի նորություն էր:

«Ունենալով դառը  փորձը՝ պետք է ասել, որ սա առաջին դեպքը, չէ, որ նրան ձերբակալել են: Բուդաղյանի սպանության դեպքով նա նույնպես ձերբակալվեց, բայց շատ կարճ ժամանակահատված հետո ազատ արձակվեց՝ որպես ինքնապաշտպանության փորձ…Ես շատ կուզենայի՝ սխալված լինեմ, ու իսկապես քննությունը ամեն ինչ պարզի, ու նա դատապարտվի: Բայց անպատժելիության այս մթնոլորտում, կարծում եմ՝ նա կրկին ազատ կարձակվի»,-Aravot.am-ին ասաց Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների դեպքի առթիվ քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը:

«Չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել, բայց ներքին համոզվածություն ունեմ, որ այդ ծեծկռտուքի հիմնական կազմակերպիչն ու մեղավորը Տիգրան Խաչատրյանն է: Նրա ձերբակալումը, իհարկե, ինչ-որ բան նշանակում է, բայց դեռ ամեն ինչ չի նշանակում: Տեսնենք՝ ինչպես կընթանան գործողությունները, եթե զգանք, որ իսկապես, արդար քննություն է  եղել, ու նա դատապարտվել է իր արարքի համար, այդ ժամանակ գուցե կարելի է  եզրակացնել, որ Հայաստանում գուցե ինչ-որ բան փոխվում է: Առայժմ թերահավատորեն եմ մոտենում»,- հավելեց իրավապաշտպանը:

Հիշեցնենք, որ մարզպետի որդին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է` Հարություն Զաքարյանին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ:

Հիշեցնենք, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել Գորիսի Սդղի Գյոլ կոչվող տարածքում: Հարություն Զաքարյանը կորցրել է աչքի տեսողությունը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Atshak says:

    “իսկապես քննությունը ամեն ինչ պարզի, ու նա դատապարտվի ”
    😀 😀 😀
    լրիվ պլենդուզի մակարդակ ա…

Պատասխանել Atshak

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031