Սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և պաշտպանական գերատեսչության մի շարք վարչություների պետերի ուղեկցությամբ եղել է զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներում:


Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է նաև զինված ուժերի տեխնիկական ապահովման զորամասերից մեկում, տեղում ծանոթացել է զորամասում իրականացված շինարարական աշխատանքներին, ծառայության կազմակերպման պայմաններին£
Կարդացեք նաև
Զինված ուժերի ՀՕՊ զորամասերից մեկի զինավանում էլ պաշտպանության նախարարը մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար կառուցված բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությանը և անձամբ է հանձնել բնակարանների վկայագրերը: Ողջունելով և շնորհավորելով բնակարանամուտ տոնող սպաներին ու նրանց ընտանիքների անդամներին՝ Սեյրան Օհանյանը շեշտել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ու բնակարաններով ապահովման խնդիրը մշտապես ուշադրության կենտրոնում է և պաշտպանության նախարարությունը հետևողական է սպայակազմի բնակարանային խնդիրների լուծման առումով:
ՀՀ պաշտպանության նախարարություն


















































