Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում շարունակում են քանդակներ ջարդել

Դեկտեմբեր 08,2015 21:53

1985-1991թթ. արվեստագետ Սարո  Սարուխանյանի  նախաձեռնությամբ, ՀԿԿ  Իջեւանի շրջկոմի առաջին քարտուղար Ջեմմա Անանյանի ղեկավարությամբ Իջեւան քաղաքում  կայացել են քանդակի ամենամյա սիմպոզիումներ, որոնց մասնակցել են տարբեր երկրներից  քանդակագործներ: Նրանք Իջեւանում իրենց  կերտած քանդակները նվիրել են  Իջեւան քաղաքին : Այդպես Իջեւանի կենտրոնական զբոսայգին դարձավ քանդակների այգի: Այն   քաղաքի բնակիչների   եւ  հյուրերի հանգստի սիրված վայրն է : Վերջին տարիներին Իջեւանի զբոսայգու քանդակները բարբարոսության  զոհ են դառնում:  2012թ. մարտի 1-ին զբոսայգում  քանդակ էին կոտրել:  Նույն տարվա  դեկտեմբերի 8-ին կոտրել էին  «Զարթոնք» արձանի աջ ձեռքը:  2013թ. հունվարի 15-ին այգու քանդակներից մեկը գլխատվել էր: Ոստիկանությունը պարզել է,  որ այդ հանցագործությունները կատարել է Իջեւան քաղաքի բնակիչ, 1960թ.  ծնված Մարտուն Ղալումյանը,  ով հաշվառված է  որպես հոգեկան հիվանդ:  Մ. Ղալումյանին տեղափոխել էին Նուբարաշենում գտնվող հոգեբուժական հիվանդանոց:  Տավուշի մարզկենտրոնում շարունակում են  քանդակներ վնասել: Իջեւանի Վալանսի փողոցում, Աղստեւի գետափնյա հատվածում  ջարդված երկու քարաբեկոր է  ընկած: Դրանից ոչ հեռու, արձաններից մեկը հողից հանել, գետին են գլորել:  Մեր տեղեկություններով ՝ ոստիկանության Իջեւանի բաժինը այդ  մասին տեղյակ չէ:  Նշենք, որ  գետափին  հառնող քանդակները  գտնվում են  Տավուշի մարզկենտրոն Իջեւանի  «սրտում», ոստիկանության Տավուշի մարզային վարչությունից եւ ոստիկանության Իջեւանի բաժնից մոտ հեռավորությամբ:

скачанные файлы

2013թ.  Իջեւանի քաղաքապետարանի, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրի եւ ճապոնական «Ջայկա« ծրագրի միջոցով, շուրջ 20 միլիոն դրամով(դրանից 3,5 միլիոն  դրամը Իջեւան համայնքի ներդրումն է)իրականացվեց արվեստի փառատոն, որի բացմանը մասնակցեց  այն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդ ծրագրով  Իջեւանի զբոսայգում վնասված քանդակները նորոգվել են,  քանդակների մի մասը  այգուց տեղափոխվել է գետափնյա փողոց, այնտեղ անցկացվել է  քանդակների  գիշերային լուսավորության ցանց:  Սակայն ինչպես երեւում է՝  քաղաքային զբոսայգուց քանդակները   Աղստեւի գետափնյա փողոց տեղափոխելուց հետո  դրանք  չփրկվեցին վայրագություններից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ամենայն լրջութեամբ կ’ըսեմ՝
    անհրաժեշտ է որ Հայաստանում «ոգելից» ըմպելիների սպառման քանակը նվազի

    եւ այդ դրամանը շատ հեշտ է՝ աւելացնել այդ խմիչքների գինը, յատուկ տուրքի միջոցաւ

    շատ մը խնդիրներ կը լուծվին, եթէ այս հեշտ քայլը առնուի

  2. Sanders says:

    Հերթական զոհերից է…
    Թեպետ այդ քանդակը վնասված` երկատված ընկած է եղել զբոսայգու մի հատածում, որը քանդակագործ Գոռ Դավթյանի աջակցությամբ այն վերականգնվեց և վերոնշյալ կազմակերպությունների ջանքերով տեղադրվեց Աղստև գետի աջ ափին:
    Կարծում եմ, որ Բ. Պետրոսյանի այս “Խորհուրդ Խորին” հուշարձանը ընկել է հողաշերտը սահելու պատճառով, քանի որ այն տեղադրված է ոչ պատշաճին…..

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031