Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետը շնորհավորանքի եւ շնորհակալության արժանացավ

Դեկտեմբեր 30,2015 23:22

Դեկտեմբերի 30-ին կայացավ Տավուշի մարզխորհրդի նիստ, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները,դպրոցների եւ առողջապահական հիմնարկների տնօրենները: Մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրեց 2015թ. մարզում կատարված աշխատանքները եւ մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Այնուհետեւ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը համայնքների սեփական եկամուտների կատարողականի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդեց: Նա նշեց, որ դեկտեմբերի 28–ի դրությամբ մարզի համայնքների եկամուտների փաստացի մուտքը կազմել է 3 միլիարդ 480 միլիոն դրամ, որը նախատեսվածի 98.5 տոկոսն է:

Իսկ համայնքների սեփական եկամուտները հավաքագրվել են նախատեսվածի 92.5 տոկոսով: Հովիկ Աբովյանը հայտարարեց, որ ամանորի շեմին չի ցանկանում շատ խոսել խնդիրներից, սակայն սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող մի քանի համայնքների ղեկավարների հարցրեց, թե որոնք են նման ցուցանիշների պատճառները:

IMG_0019

Սահմանամերձ Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը մարզպետ Աբովյանին շնորհակալություն հայտնեց սահմանամերձ համայնքին ցուցաբերած համակողմանի աջակցության համար: Վազաշենի համայնքապետարանը ուշացրել է քամուց տուժած վազաշենցիներին  վնասների գումարների պետական փոխահատուցման համար ցուցակների տրամադրումը, սակայն մարզպետի աջակցությամբ այդ խնդիրը լուծվել է: Սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանը Հ. Աբովյանին շնորհավորեց «Դե ֆակտո» ամսագրի կողմից «Տարվա մարդ» կոչմանն արժանանալու առթիվ: Հովիկ Աբովյանն ասաց, որ ինքը միայնակ չի կարող հաջողությունների հասնել, մարզի համայնքապետերի, համայնքների ավագանիների համագործակցության արդյունքում կարող են հաջողությունների հասնել: Մարզխորհրդի նիստից հետո կայացավ Տավուշի մարզպետի մամուլի ասուլիսը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031