Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ. Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի

Հունվար 22,2016 16:08 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն » քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ 2016 թվականի հունվարի 21-ին հերթական անգամ համացանցում` azatutyun. am կայքում, հրապարակվել է «փաստաբանը կրկին ահազանգում է` Գևորգ Սաֆարյանը բռնության և խոշտանգման է ենթարկվել» հոդվածը, որի համաձայն` կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը քրեակատարողական հիմնարկում բռնությունների, ընդհուպ խոշտանգման աստիճանի բռնությունների է ենթարկվում:

Հրապարակման կապակցությամբ կատարվել է ուսումնասիրություն. կալանավորված անձ Գ.Սաֆարյանը բժշկի կողմից ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում որևէ մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի, ներկա պահին իր առողջությանը կամ կյանքին որևէ վտանգ չի սպառնում, ոչ հիմնարկի ծառայողների և ոչ էլ դատապարտյալների հետ որևէ խնդիր չունի:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: