Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք չնայած անընդհատ ասում ենք՝ հասել ենք հատակին, բայց հետո պարզվում է՝ չէ, չենք հասել, նորանոր հատակներ ենք հայտնաբերում». ԱԺԲ-ականները՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի մակարդակի մասին

Մայիս 21,2026 23:59 Share

Ամենշաբաթյա առցանց ասուլիսում ԱԺԲ բանախոսները՝ ընտրացուցակի առաջին երեք համարները, անդրադարձ կատարեցին քարոզարշավի ընթացքին։

Ցուցակի առաջին համար Գևորգ Կարապետյանը խոսեց ընտրարշավի շրջանակներում իրենց ընթացքը դեպի Սյունիք կասեցնելու մասին։

«Դա վերականգնվող վնաս չէ։ Մեր օրվա պլանն արդեն կազմված էր, իսկ այդ օրը հետ բերել հնարավոր չէ։ Մենք էլի գնալու ենք Սյունիք։ Ուղղակի ժամանակի առումով բավականին մեծ վնաս հասցվեց մեզ։

Մենք մարզեր, Երևանի տարբեր վարչական շրջաններ այցելում ենք։ Կոմիտասում, երբ իրազեկման ակցիա էինք իրականացնում, մարդիկ մեր հետևից վազելով գալիս էին, որ բուկլետ վերցնեն։ Դա այն Կոմիտասն է, որն առավոտից Նիկոլ Փաշինյան մերժեց։ Բայց մեզ շատ ջերմ ընդունեցին։ Նիկոլ Փաշինյանի ոչ ադեկվատ դրսևորումը, ձայնի տոնայնությունը, ղժղժացող պահվածքը խոսում է մեկ բանի մասին․ ինքն այլևս կորցրել է իշխանությունը և չունի ժողովրդական աջակցություն։ Վախը տիրել է ներսում, դրա համար փորձում է հին հնարքներն օգտագործել՝ փորձելով պահել աջակիցների այն փոքր խմբակը, որին դուր է գալիս հենց այդպիսի պահվածքը։ 2018 և 2021 թվականներին դա աշխատեց։ Ինքը հիմա փորձում է երկու անգամ աշխատած մեթոդը հուսահատ ձևով կիրառել 2026 թվականին ևս։ Ինչքանով կաշխատի՞։ Իմ կարծիքով՝ ժողովուրդը երրորդ անգամ պետք է որ չխաբվի այդ բեմականացմանը»։

Ընտրացուցակի երկրորդ համար Գևորգ Սաֆարյանն ասաց․ «Նման նախընտրական գործընթացներ Հայաստանի նորագույն պատմության մեջ երբեք չեն եղել։ Չի եղել, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հրապարակային ակնհայտ հանցավոր գործունեություն ծավալի, ակնհայտ ատելության խոսք տարածի արցախահայության նկատմամբ, ուղիղ եթերից մարդկանց վիրավորանքներ ուղղի, առհասարակ ոչ ադեկվատ վարքագիծ ունենա։ Մենք այս տարիների ընթացքում ունեցել ենք ավտորիտար ռեժիմներ, բայց որևէ պարագայում որևէ ռեժիմի ղեկավար նման վարքագիծ չի ցուցաբերել։ Մենք արդեն հասել ենք հատակին, չնայած անընդհատ ասում ենք՝ հասել ենք հատակին, բայց հետո պարզվում է՝ չէ, չենք հասել, նորանոր հատակներ ենք հայտնաբերում։

Ինչ վերաբերում է նախկիններին պատժելու թեզին, որ սրանք անընդհատ առաջ են տանում, հարց է առաջանում․ դուք արդեն գրեթե տասը տարի է՝ իշխանություն եք։ Իսկ ինչի՞ չեք պատժել։ Եթե այս մարդիկ ուզենային նախկիններին պատժել, ապա պատժել էին շատ վաղուց։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները նման որևէ ցանկություն չունեն, այլ դա օգտագործում են նորից ձայն հավաքելու համար։

Մեր քարոզարշավի մասին։ Արդեն եղավ ոստիկանական մահակի կիրառում մեր «Պիկապի» մասով։ Էլի է լինելու։ Այսինքն, ռեժիմն ամեն ինչ անում է, որպեսզի ճշմարիտ խոսքը մեր հանրությանը չհասնի։ Մենք գնալու էինք Հայաստանի ամենախոցելի մարզը և սյունեցիներին ներկայացնելու էինք, որ խաղաղության կեղծ թեզը, որ առաջ է տանում Նիկոլ Փաշինյանը, սուտ է, և նրա դավաճանական գործունեության արդյունքում այսօր Սյունիքը գտնվում է օղակի մեջ։ Ադրբեջանական զորքը փաթաթված է Սյունիքի պարանոցին չորս կողմից։ Սա հասկանալով՝ բարձրախոսներով կահավորված մեր «Պիկապը» ձերբակալեցին, որպեսզի չհասնի Սյունիք»։

Ցուցակի երրորդ համար Արմինե Սախոյանն էլ նշեց․ «Այն, ինչ փողոցներում ասվում է ԱԺԲ-ի կողմից, մարդկանց սթափեցնում է։ Եվ ինչպես միշտ, մենք ճշմարտությունն ենք խոսում։ Հիմա, եթե Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, առաջին հերթին Փաշինյանը պետք է խաղաղություն բերի իր թիմում և իր թիմի ու ժողովրդի միջև։ Իսկ դա չկա։ Հետևաբար, այդ խաղաղությունը, «սիրում եմ ձեզ»-ը, ընդամենը քարոզարշավի ընթացքում օգտագործվում է, որպեսզի այն մարդկանց, որոնք դեռ գլխի չեն ընկել, որ խաբված են, կամ էլ հաշտ են դրա հետ, հանգստացնի, ականջներին հաճո ինչ-որ բաներ ասի։ Բայց Փաշինյանին հնարավորություն տրված է եղել ութ տարի։ Այն, ինչ խոսում է՝ «կպատժեմ» ու էլի եսիմ ինչ կանեմ, երբևէ չտեսանք։ Եվ սուտ խաղաղություն քարոզել իր մոտ միևնույն է չի ստացվում, որովհետև եթե իր ներսում խաղաղություն ունի, ինքը միայն բռնության կոչերով է կարողանում ծափեր ստանալ։ Եթե միտք, գաղափար արտահայտեր, որին ունակ չէ, բացարձակ ծափահարություններ չէր ստանա, որովհետև գաղափար, միտք ունեցող մարդիկ չեն կարող դավաճանին ծափահարել։ Հետևաբար, ինքը պետք է բռնություն, խտրականություն և նման բաներ ասի, որ ծափեր ստանա»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031