Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի գանգատը Պուտինին

Մարտ 03,2016 14:30

Մոսկվան «օգտագործում է Ղարաբաղյան հակամարտությունը»

Հարավային Կովկասում Ռուսաստանի կողմից ազդեցության ամրապնդմանն ուղղված քայլերը սկսել են ավելի հաճախ արձագանք ստանալ Արեւմուտքում: Ավելին՝ Մոսկվայի քայլերը հստակ որպես վտանգ են մատնանշվում:

ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավը օրերս ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում՝ հայտարարել է, որ Մոսկվան ԱՄՆ-ի եւ նրա եվրոպական դաշնակիցների գոյության սպառնալիք է, որ ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը զսպում է ՌԴ-ին եւ պատրաստ է զսպել ու հաղթել, եթե դրա կարիքը լինի։ ՌԴ-ն շարունակում է ընդլայնել իր ազդեցության գոտին, որպեսզի փորձի վերականգնել միջազգային ասպարեզում իր առաջատար դիրքը՝ նկատել է Բրիդլավը՝ վստահեցնելով, որ ՌԴ-ն օգտագործում է չկարգավորված հակամարտությունները, ինչպես, օրինակ` Ղարաբաղյանը, որպես արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականության գործիք՝ պահպանելու համար իր ազդեցությունը տարածաշրջանում: Նրա խոսքով՝ Մոսկվան փաստացի ուժեղացրել է անկայունությունը տարածաշրջանում՝ զենք վաճառելով Բաքվին եւ զինվորական ներկայություն պահպանելով Հայաստանում, եւ այդպիսի քաղաքականությունն այսօր, գուցե, ամենամեծ խոչընդոտն է Կովկասում խաղաղության հաստատման համար: «Իրականում բռնությունը շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին շատ է սաստկացել վերջին երկու տարում, իսկ 2015-ն ամենամահաբերն էր 1994թ. հրադադարը կնքելուց ի վեր»,- ասել է Բրիդլավը։ Նա հավելել է. «ՌԴ-ն օգտագործում է Ղարաբաղն ու այլ սառեցված հակամարտությունները՝ հակամարտության մեկ՝ մի կողմին սատարելով, մեկ՝ մյուսին, հարձակվում է իր մոտակա հարեւանների վրա՝ խախտելով նրանց ինքնիշխանությունը՝ հակառակ Մոսկվայի նախկին պայմանավորվածությունների եւ միջազգային կարգի համաձայնեցված պայմանների… Նա ցանկանում է վերաշարադրել այդ կանոնները»:

«Պուտինի
արբանյակ-պետությունը»

«Քանի դեռ հզորանում է ռուս-հայկական դաշինքը` Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի սրտին մոտեցրած դաշույն է»,- Forbes-ում գրել է ԱՄՆ պետքարտուղարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` Բահրեյնում ԱՄՆ նախկին դեսպան Ադամ Էրելիի կարծիքով՝ անցած տարեվերջին ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ կնքված հակաօդային պաշտպանության մասին համապարփակ պայմանագիրը նախագահ Վլադիմիր Պուտինի համար կդառնա տարածաշրջանում իշխող դիրք գրավելու կարեւոր գործիք։ Էրելիի համոզմամբ՝ համաձայնությունը վկայում է Հայաստանում ՌԴ-ի ռազմական ներկայության աստիճանի բարձրացման մասին։ «Դա ցույց է տալիս, որ ՌԴ-ն տարածաշրջանում` ՆԱՏՕ-ի սահմանի մոտ, ձեռք է բերել նոր արբանյակ-պետություն եւ սպառնում է ԱՄՆ դաշնակից Թուրքիային»,- գրել է Էրելին։

Նա նշում է, որ Հայաստանում ներկայում տեղակայված են մոտ 5 հազար ռուսաստանցի զինծառայող եւ երկու ռազմակայան, 2010թ. երկու երկրները կնքել են պայմանագիր ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչեւ 2044թ. երկարաձգելու եւ ՌԴ-ի կողմից Հայաստանին արդիական զենք ու ռազմական սարքավորումներ մատակարարելու մասին։ «Ինչո՞ւ ենք լռում Թուրքիայի նկատմամբ ռուսական քողարկված ագրեսիայի մասին, ինչո՞ւ բարձրաձայն չենք քննադատում Հայաստանին ռուսական հարվածային զորամիավորումները հանդիսավորությամբ հյուրընկալելու համար»,- հարցնում է Էմերին՝ հավելելով, որ Թուրքիան ամերիկացիների ղեկավարած կոալիցիայի այն հազվադեպ անդամներից է, որը բազաներ ունի «Իսլամական պետության» ռազմավարական կենտրոնների մոտակայքում. «Հայաստանն ունի սահմաններ ԱՄՆ-ի երեք առանցքային դաշնակիցների` Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Քանի դեռ հզորանում է ռուս-հայկական դաշինքը` Հայաստանում ՌԴ-ի ռազմական ներկայությունը ՆԱՏՕ-ի սրտին մոտեցրած դաշույն է»։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ իշխանությունը պարտավոր է ՌԴ-ի հետ խոսել ուժի դիրքերից, սակայն փոխարենը հանդուրժում են Պուտինի կողմից ուժի դրսեւորումը. «20-րդ դարի պատմությունը վկայում է, որ այդպիսի մոտեցումը լավ չի վերջանում»։

Ինչո՞ւ են անհանգստացած Հարավային Կովկասում ՌԴ-ի քայլերից

Անցյալ տարի հոկտեմբերին ՌԴ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը՝ կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում: ՌԴ կառավարությունը որոշման նախագիծ ընդունեց: Նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց Հայաստանի հետ ստորագրել Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր: «Ընդունել ՌԴ-ի եւ ՀՀ-ի միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու ՌԴ կառավարության առաջարկը»,- նշվել էր Պուտինի ստորագրած կարգադրությունում: Իսկ դեկտեմբերի վերջին ՌԴ եւ ՀՀ պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Սեյրան Օհանյանը Մոսկվայում Կովկասյան տարածաշրջանում միացյալ ՀՕՊ համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին:

Այսպիսով՝ համակարգը, որն, ըստ էության, դե ֆակտո գոյություն ուներ` նաեւ փաստաթղթային տեսք ստացավ, եւ պարզ էր, որ իրականում այդ համակարգը կառավարվելու է Մոսկվայի կողմից:

Բաքվի բողոքներն
ու Ալիեւ-Պուտին հեռախոսազրույցները

Փետրվարի 10-ից ուժի մեջ մտավ զենք ու ռազմական տեխնիկա մատակարարելու համար Հայաստանին ՌԴ-ի կողմից 200 միլիոն դոլարի վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը։ Սա պատճառ հանդիսացավ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա հղի ՌԴ ԱԳՆ-ին։ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Գաջիեւը նշեց. «Ադրբեջանը քանիցս միջազգային հանրությանն իրազեկել է Հայաստանի կողմից գնված ռազմական տեխնիկան ու զինամթերքը, ինչպես նաեւ հարձակողական զենքը ադրբեջանական կորսված տարածքներում տեղակայելու մասին անհերքելի փաստեր։ Ադրբեջանական տարածքներում գնված զենքն ու զինամթերքը առանց արտահանող երկրի համաձայնության տեղակայելով՝ Հայաստանը լրջորեն խախտում է ստանձնած միջազգային պարտավորությունները, թափանցիկության սկզբունքն ու սպառազինության վրա վերահսկողության ռեժիմը։ Հայաստանին զենք ու ռազմական տեխնիկա, եւ հատկապես՝ հարձակողական բնույթի, մատակարարելը չի նպաստում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հանգեցնում է լարվածության աճին։ Ադրբեջանական կողմը արտահանողից երաշխիքներ է ակնկալում, որ այդ զենքն ու ռազմական տեխնիկան Հայաստանի կողմից չի տեղակայվելու ադրբեջանական կորսված տարածքներում ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»:

Ուշագրավն այն է, որ Ադրբեջանը, որը վերջին 4-5 տարիներին Ռուսաստանից շուրջ 4 միլիարդ դոլարի զենք է ստացել, այդ թվում` 1 միլիարդը` հարձակողական, իրեն իրավունք է վերապահում պաշտոնական Մոսկվայից բացատրություններ պահանջել ու ցինիկաբար խոսել, թե որտեղ չպետք է տեղակայվեն Հայաստանին տրամադրվող զենքն ու ռազմատեխնիկան:

Բայց Ալիեւի պահվածքն անսպասելի չէ: Կարելի է պատկերացնել, թե որքան են Պուտին-Ալիեւ հարաբերությունները հասել մի այնպիսի մակարդակի, որ Ալիեւն արդեն բոլորովին կաշկանդված չի զգում, գոնե հրապարակավ, Ռուսաստանին պահանջներ ներկայացնել ու դժգոհել ՌԴ-ի կողմից Հայաստանին զենք մատակարարելու առիթով:

Պաշտոնական Մոսկվան, բնականաբար, անմիջապես պատասխանեց Բաքվի նոտային, ինչը չի կարելի նկատել Հայաստանից Մոսկվային ուղղված մեղադրանքների դեպքում, երբ մեզանում արդարացիորեն դժգոհում են, որ «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը Ադրբեջանին է զինում:

Ռուսաստանը Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է թափանցիկ ձեւով, միջազգային բոլոր պարտավորությունների պահպանմամբ՝ նշեց ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պարզաբանելով. «Մենք արդեն իսկ համապատասխան տեղեկությունը դիվանագիտական խողովակներով հասցրել ենք ադրբեջանական կողմին, որ ՌԴ-ն Հայաստանի հետ կապված է դաշնակցային հարաբերություններով, նրա հետ զարգացնում է նաեւ ռազմատեխնիկական համագործակցությունը։ Հուսով եմ, որ դա համընդհանուր հայտնի փաստ է։ Ավելին՝ մենք համագործակցում ենք՝ չթաքցնելով դա, համագործակցում ենք թափանցիկ, բաց ձեւով, ինչն ըմբռնմամբ կընդունվի Ադրբեջանում։ Ընդ որում՝ ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամական Ադրբեջանին սպառազինության ամեն տիպի մատակարարումները մեր կողմից իրականացվում են տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը մանրակրկիտ հաշվի առնելու դեպքում»։

Ի դեպ, անցյալ շաբաթ երկու օրվա ընթացքում երկու հեռախոսազանգ կայացավ Պուտինի ու Ալիեւի միջեւ, նրանք «հրատապ թեմաներ» են քննարկել: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության` փետրվարի 25-ին ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել էին առեւտրատնտեսական համագործակցության եւ միջազգային օրակարգի մի շարք հրատապ թեմաներ. «Նախագահները կարծիքներ են փոխանակել Սիրիայի իրադրության կարգավորման հարցերի շուրջ՝ ընդգծելով Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարության իրագործման կարեւորությունը»: Իսկ մեկ օր անց` փետրվարի 26-ին, Կրեմլը դարձյալ հաղորդեց, որ Պուտինն ու Ալիեւը հեռախոսազրույց են ունեցել. «Շարունակվել է մտքերի փոխանակումը համագործակցության այժմեական հարցերի շուրջ, ինչն առաջին հերթին վերաբերում է առեւտրային-տնտեսական ոլորտին»։

Ադրբեջանը շարունակում է մեծացնել ռազմական ծախսերը

Ադրբեջանը 2016-ին պաշտպանական ծախսերը կմեծացնի 391 միլիոն մանաթով կամ 21.3 տոկոսով: Ըստ ադրբեջանական գործակալությունների՝ այս մասին նշվել է «2016թ. Ադրբեջանի պետբյուջեի մասին» օրենքում ուղղումներ անելու նախագծում։ Օրինագծում պաշտպանական ծախսերը նախատեսվում են 2 միլիարդ 229 միլիոն մանաթ մակարդակի վրա։ Այդ գումարից 2 միլիարդ 114 միլիոն մանաթը բաժին է ընկնում պաշտպանական ուժերին, մոտ 108.9 միլիոն մանաթը՝ ազգային անվտանգությանը, ավելի քան 2.4 միլիոն մանաթը՝ պաշտպանության ու անվտանգության ոլորտում հետազոտություններ կատարելուն, 3 միլիոն մանաթը՝ այլ ծախսերի։ 2016-ի համար արդեն իսկ հաստատված բյուջեի նախագծի համաձայն՝ պաշտպանական ծախսերը պետք է կազմեին 1 միլիարդ 838 միլիոն մանաթ։ Դրանից 1 միլիարդ 723 միլիոն մանաթը բաժին է ընկնում պաշտպանական ուժերին, մոտ 108.9 միլիոն մանաթը՝ ազգային անվտանգությանը, ավելի քան 2.4 միլիոն մանաթը, պաշտպանության ու անվտանգության ոլորտում հետազոտություններ կատարելուն, 3 միլիոն մանաթը՝ այլ ծախսերի։

Ի դեպ, ըստ զենքի համաշխարհային առեւտրի մասին Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտման ինստիտուտի (SIPRI) տարեկան զեկույցի՝ ՌԴ-ն 2011-2015թթ. զենքի արտահանման ծավալը մեծացրել է 28 տոկոսով՝ պահպանելով գլոբալ շուկայի 25 տոկոսանոց իր բաժնեմասը։ Ըստ զեկույցի` ՌԴ-ն հաշվետու ժամանակահատվածում զենք է մատակարարել 50 երկրի։ Ռուսական սպառազինության խոշորագույն գնորդն է դարձել Հնդկաստանը (39 տոկոս), իսկ երկրորդ տեղը կիսել են Չինաստանն ու Վիետնամը (11-ական տոկոս)։ Եվրոպային բաժին է ընկել ռուսական զենքի վաճառքի 6.4 տոկոսը։ Ընդ որում՝ տվյալ տարածաշրջան ռուսական զենքի արտահանման ծավալն աճել է 264 տոկոսով, եւ նշվում է, որ դա տեղի է ունեցել հիմնականում Ադրբեջանի հետ կքնած պայմանագրերի հաշվին (ըստ «Լենտա-ռու»-ի` SIPRI-ն Ադրբեջանը դասել է Եվրոպայի թվին)։ Ադրբեջանը հաշվետու ժամանակահատվածում 217 տոկոսով մեծացրել է սպառազինության ու ռազմական տեխնիկայի ներկրման ծավալը։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ани says:

    Европа стремится к независимости от российской нефти и газа, который был инициирован Америкой в своих интересах, что американцам позволит импортировать свой дорогой сжиженный газ в страны ЕС. Но, так как для потребителей ЕС стоимость американского газа в три раза дороже обходится, ЕС ищет альтернативного поставщика в ЕС, сделав Азербайджана активным игроком, который , воспользуясь шансом, решит проблему Карабаха в своих интересах. ЕС заставит Армению осуществлять Мадридский договор, подписанный С. Саркисяном, о введении миротворцев в Карабах, возвращение азербайджанских беженцев и выполнение референдума в пользу Азербаджана. Из-за алчности стремились в ЕС, а в результате отдадите Карабах. Вот чем закончится необдуманные политические шаги правителей, которые мечтали иллюзорной и наивной мечтой о деньгах из ЕС и о присоединении к ЕС, не взвешивая геополитические и экономичные реали Армении. Армению никогда в ЕС не возьмут. ЕС ищет потребителей для своих товаров (ГМО), в интересах своей экономики. А если вам кажется, став членом ЕС уровень бытья в Армении резко поднимется или всем позволят эмигрировать в Европу , то ошибайтесь. Если этого бы позволили, то вся Прибалтика и все сателлитные страны давно опустели бы. Центральная Европа живет насчёт уничтожения производств остальных членов ЕС, так как те неконкурентоспособны, поставляя им своё производство. И как вам нынешная ситуация Украины нравится? С Украиной ЕС хотел только экономическое сотрудничество. О вступлении в ЕС и речи не было, но нынешное правительство обманув народ захватило власть, обещав тем горы. В итоге тем обещали присоединение к Европе при условии раздробления Украины, да ещё через 25 лет. Польша старалась так в своих интересах, притворяясь другом, а на самом деле стремился заполучить свою утраченную землю после второй мировой и добилась своего. Хотя ЕС предъявил Порошенко новую карту, но тот поёт свою старую песню, чтоб свою бошку спасти. У Украины было что взять и одновременно уничтожав конкурентоспособную промышленность Украины в пользу своей промышленности. А самое главное – геополитическое положение Украины. Будте благодарны, что вам Россия ваши предательства прощает. С уходом Российских войск из Армении перестанет Армения существовать, так как мусульманские соседи осуществлят сразу свою заветную мечту

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031