Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյանն առաջարկում է սերտացնել հարաբերությունները Ուկրաինայի հետ. (Տեսանյութ)

Մարտ 03,2016 14:19

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը գոհ է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների զարգացումից: Նա շատ կցանկանար, որ Հայաստանի հավակնությունները ավելի մեծ լինեին, քանի որ ՆԱՏՕ-ն նախ եւ առաջ արժեքային համակարգ է, իսկ համագործակցության դաշտը շատ լայն է:

Այսօր այդ մասին Դավիթ Շահնազարյանն ասաց «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերութուններ. Հեռանկարներն ու մարտահրավերները ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովին ընդառաջ» թեմայով քննարկման ժամանակ: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, պարոն Շահնազարյանը երկու կետ է ընդգծում` անցյալ տարի ամռանը երբ Հայաստանում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի պառլամենտական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» սեմինարը, պաշտոնական Երեւանի ներկայացուցիչների կողմից հայտարարվեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը ՀՀ-ի անվտանգության բաղադրիչ է եւ երկրորդ` Հայաստանը ոչ միայն միջազգային անվտանգության սպառող է, այլեւ միջազգային անվտանգություն իրականացնող:

Դավիթ Շահնազարյանը չափազանց կարեւոր է համարում նաեւ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի`երեկ արած այն հայտարարությունը, որ Հայաստանի արտաքին անվտանգությունը պետք է ավելացնել: Այս հարթակում, ըստ նրա, շատ հարցեր կարելի է լուծել: Մասնավորաբար. «Բալանսավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ, դրանք դարձնելով գործընկերային: Չեմ ուզում ածականներ օգտագործել: Մեծ անհանգստություն էր, որ ՌԴ-ն խախտելով զենքի վերջին պայմանագրի`գաղտնիությունը ապահովող հոդվածը, ՌԴ կառավարությունն իր պաշտոնական կայքում հրապարակեց: Էլ ավելի է պետք սերտացնել հարաբերություններն Ուկրաինայի հետ եւ այդ հարաբերություններում փոխադարձ վստահությունը նոր մակարդակի բարձրացնել»:

Դավիթ Շահնազարյանը հույս ունի, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որ կկայանա հուլիսի 8-ին, Վարշավայում:

Անդրադառնալով ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգային կետերին, բանախոսն ասաց, որ տրվելիք գնահատականները ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում դեռեւս պարզ չեն, քանի որ աշխարհը շատ արագ է փոփոխվում: Բայց, ըստ Դավիթ Շահնազարյանի, արդեն հստակ է, որ ՆԱՏՕ-ն կընդլայնվի` Մոնտենեգրոն կստանա անդամություն: Ամենայն հավանականությամբ, Վրաստանը, չնայած իր մեծ ցանկություններին, այնուամենայնիվ անդամության գործողությունների պլան չի ստանա, բայց հատուկ ձեւակերպում կլինի Վրաստանի վերաբերյալ:

Դավիթ Շահնազարյանը վստահ է` Ուկրաինայի մասին լուրջ քննարկում եւ հատուկ բանաձեւ կլինի Ուկրաինայի վերաբերյալ, մանավանդ այսօր առավոտյան ստացված այն նորությունից հետո, որ ԱՄՆ-ը մեկ տարով երկարացրել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները: «Ուկրաինան այսօր մի իրավիճակում է, որ կարծես ներքին մարտահրավերները ավելի մեծ սպառնալիք են, քան արտաքին մարտահրավերները: Հուսանք, որ կհաղթահարվի եւ առաջիկա 10-15 տարիների ընթացքում Եվրոպայի անվտանգության հարցում Ուկրաինան մեծ դեր է խաղալու»,- ասաց Դավիթ Շահնազարյանը` կարեւորելով ՆԱՏՕ-ի Արեւելյան թեւի անվտանգությունը, ինչի մասին բազմիցս է խոսվել, գործողություններն էլ արվում են:

Դավիթ Շահնազարյանը լավատես չէ եւ չի կարծում, որ Սիրիայում հրադադարը երկարատեւ է լինելու, մանավանդ, որ օրերս ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ մոտ 670 միլիոն դոլարի գործարք է կնքվել, ըստ որի, ԱՄՆ-ը Թուրքիային «խելացի ռումբեր» է վաճառելու: «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երկրորդ անգամ է, որ աշխարհը լուրջ վտանգի առջեւ է: Առաջինը` Կարիբյան կամ Կուբայական ճգնաժամն էր: Հիմա, Սիրիայում իրավիճակն ավելի բարդ ու խճճված է»,- ասաց նա:

Այլ մանրամասները` տեսանյութում

Դավիթ Շահնազարյանի մոտ տարակուսանք է առաջացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի վերջերս արված այն հայտարարությունը, որ Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումները Թուրքիայի դեմ չեն եւ որեւէ կապ չեն ունենալու ԼՂՀ հակամարտության հետ: «Ապա ի՞նչ խնդիր է լուծում ՌԴ-ն»,- ասաց Դավիթ Շահնազարյանը երկու հռետորական հարց հնչեցնելով`արդյոք դա Վրաստանի դեմ չէ եւ, արդյոք Հայաստանը թիրախ չի դառնում Թուրքիայի համար, ՌԴ-Թուրքիա առճակատման խորացման դեպքում:

Բանախոսի կարծիքով, ԼՂՀ հակամարտության սրացում է ակնկալվում, ինչը տարածաշրջանային սպառնալիք կլինի: Նա չի բացառում, որ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների միջեւ առաջիկայում ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպվի, որտեղ նրանք միջուկային անվտանգության համաժողովին են մասնակցելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՍԱՄՎԵԼ says:

    05.03.2005 ք. Գումարի = 15 = 6.
    Ջրհոսը լցնում է երկնային-կապույտ մոլորակի վրա, որի մեջ երեւում են երկու հոսք շարժվող ներքեւ ձկների.
    Մեկ հոսքը բաղկացած է հայտնի ձկան ցեղատեսակներից, մյուսը կողմից ՝ նոր ցեղատեսակներ են, որոնք կփոխարինեն հեռացողներին. Ձուկը, որը պետք է լքի մոլորակը, շարժվում է դեպի արևմուտք. Վերակենդանանում են հեքիաթները – ջրում այժմ կապրեն ոսկե ձկնիկները կատարող ցանկությունները արժանի մարդկանց.ԷԿՍՈԴՈՒՍ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031