Լրահոս
Օրվա լրահոսը

Դասակի հրամանատարն ու իր զինվորները դիրքն ազատագրելու ժամանակ մոտ 40 ադրբեջանցու են ոչնչացրել. Artsakhpress.am

Մայիս 13,2016 17:42

ԼՂՀ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Գագիկ Հակոբյանը, հետախուզության պետ, կապիտան Յուրի Հովասափյանը, կրտսեր սերժանտ Էդգար Հովհաննիսյանը, շարքայիններ Մուշեղ Թովմասյանն ու Տիգրան Պապանյանը քառօրյա պատերազմում ցուցաբերած արիության համար պարգեւատրվել են ԼՂՀ «Արիության համար» մեդալով:

Գագիկ Հակոբյանն ու Յուրի Հովասափյանն ապրիլի 2-ին N պահպանության տեղամասի դիրքի ազատագրման համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ խմբի կազմով հակառակորդին հասցրել է կենդանի ուժի զգալի կորուստներ՝ թողնելով միջդիրքային տարածքում մոտավորապես 40 դիակ և հետ շպրտել ելման դիրքեր:
Կրտսեր սերժանտ Մուշեղ Թովմասյանը, նռնակաձիգ Էդգար Գալստյանն ու գնդացրորդ Տիգրան Պապանյանը նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել այդ մարտական դիրքի պաշտպանության և ազատագրման գործողությունների ժամանակ:

Նյութի մանրամասները կարդացեք Artsakhpress.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031