Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Դեմոյան. «Սա թուրքական ժխտողականության բարոյական եւ հոգեբանական լրջագույն պարտությունն էր »

Հունիս 06,2016 16:58

«Բունդեսթագի այս որոշումը լուրջ բարոյական եւ հոգեբանական հարված էր թուրքական կողմին»,- հունիսի 6-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ըստ նրա, Բունդեսթագի որոշումից հետո Թուրքիային գրեթե մանեւրելու տեղ չի մնում Ցեղասպանության հարցում՝ թե՛ ակադեմիական դաշտում, թե՛ պատմաբանների հանձնաժողով հրավիրելու համար. «Այս հարվածը բավականին հուժկու էր թուրքական դիրքերին, որից, կարելի է ասել, գրեթե ոչինչ չի մնացել»:

Հայկ Դեմոյանը կարծում է, որ Թուրքիայի պաշտպանական գիծը չի կարող լինել այն, ինչ եղել է օրինակ՝ 5 տարի առաջ: Նա համարում է, որ կարող է լինել նոր մոդիֆիկացված տարբերակ՝ փափուկ ժխտողականություն. «Կարող ենք ասել, որ տասնամյակներ շարունակ մշակված, ներդրումներ կատարած ժխտողական քաղաքականությունից համարյա ոչինչ չմնաց այս որոշումից հետո: Պատճառները հասկանալի են՝ Գերմանիան, լինելով Առաջին աշխարհամարտի Թուրքիային դաշնակից երկրի իրավահաջորդը, փաստորեն փակեց մի շղթա: Դա մեղսակիցների շղթան էր՝ Ավստրո-Հունգարիան եւ Գերմանիան, որոնք այն ժամանակ կարող էին եւ ունեին այդ ներուժը՝ ոչ թե դադարեցնելու Ցեղասպանությունը, այլ թույլ չտալու»:

Նա ընդգծեց, որ Գերմանիան Եվրամիության շարժիչն է, եւ շատ երկրներ կարող են հետեւել Գերմանիայի այս օրինակին. «Որեւէ հակափաստարկ այստեղ չի աշխատի: Սա բարոյական եւ հոգեբանական լրջագույն պարտություն էր թուրքական ժխտողականությանը եւ թուրքական պետությանը, որը որ որդեգրել է այդ քաղաքականությունը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930