Դ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` ո ր ո շ ու մ ե մ.
Դավիթ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ն Ա Խ Ա Գ Ա Հ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
2016թ. հունիսի 8
Երևան
ՆՀ- 461 -Ա
Կարդացեք նաև
Դավիթ Մանուկի Մելքոնյան
Ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 5-ին, Երևան քաղաքում:
| ԿՐԹՈՒԹՅՈՒՆ | |
| 1997-2001թթ. | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ, ավարտել է գերազանցությամբ, |
| 2001-2003թթ. | ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, ավարտել է գերազանցությամբ, |
| 2003-2006թթ. | ԵՊՀ ասպիրանտուրա (ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն), |
| 2006թ. | թեկնածուական ատենախոսություն (թեմա՝ «Քրեական գործերով ապացույցներն անթույլատրելի ճանաչելու հիմքերն ու դատավարական կարգը»), ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, |
| 2009թ. | Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց, ԱՄՆ, Միջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագիր: |
| ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ | |
| 2006-2010թթ. | ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դասախոս, |
| 2010-2011թթ. | ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դասախոս |
| 2014թ.-մինչ օրս | ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն՝ դոցենտ |
| 2004-2006թթ. | ՀՀ ԱԺ, Եվրոպական կառույցներին ինտեգրման ժամանակավոր հանձնաժողով՝ փորձագետ, |
| 2006-2014թթ | ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական, մեկ տասնյակից ավելի գործերով ՀՀ Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ, |
| 2011-2014թթ. | Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ազգային իրավաբան, |
| 2014-2016թթ. | ՀՀ գլխավոր դատախազություն, մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ, 2015թ.-ից՝ ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ, |
| 2016թ.-ի մարտի 9- – մինչ օրս | ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ, |
| 2010թ.-մինչ օրս | ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի անդամ: |
| Երեք գրքի և երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է: | |
| 2015թ. հուլիսի 1-ին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: | |
| Ամուսնացած է, ունի մեկ որդի: | |


















































