Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան. «Զամբոյի» հերոսները կճանաչեն իրենց»

Հունիս 21,2016 16:47

Հունիսի 24-ին ՆՓԱԿ-ում կկայանա Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի  «Զամբո» գրքի շնորհանդեսը: Այն  ներառում է 30 պատմություն եւ  «Քյապի Դամեն» վիպակը: «Զամբոն» հեղինակի առաջին գիրքն է: Շապիկն ու գրիչով արված նկարազարդումները  նույնպես հեղինակինն են:

«Առավոտի» հետ զրույցում Լեւոն Բարսեղյանը նշեց, որ արդեն  20 տարի կլինի՝   որոշել էր շարունակ ավելացող պատմությունները զետեղել մեկ գրքում: «Դրանց մի մասը պարբերաբար դրել եմ ֆեյսբուքում: Նկատում էի, որ մարդիկ  հետաքրքրված են, դրա համար էլ որոշեցի տպագրել ու մի քիչ թեթեւանալ հասարակական-քաղաքական վազվզոցից», -ասաց հեղինակը: Հավելեց, որ մի քանի բացասական  կարծիք արդեն հնչել է գրքի վերաբերյալ, ինչից  շոյված է. «Ասում են՝ որ դա գրականությո՜ւն չէ, խրթին բա՜ն է, տեղանունների ցա՜նկ է: Գիրքս արված չէ որեւէ մրցավազքում շահելու համար, որեւէ միության անդամ էլ չեմ ուզում դառնալ»:

Լեւոն Բարսեղյանը վստահ է, որ «Զամբոյի» հերոսները կճանաչեն իրենց:

Մանրամասները՝ հունիսի 22-ի տպագիր «Առավոտում»:

 ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930