Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման

Մայիս 11,2026 16:29 Share

Ermenihaber. Թուրք լրագրողները Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսության»-ը մասնակցելուց հետո այցելել են Գյումրի։ Նրանք եղել են Գյումրի-Կարս երկաթուղու տարածքում, ուսումնասիրել երկաթուղու վերագործարկման հեռանկարներն ու տեղում խոսել անցակետի բացման կարևորության մասին։

Հայ-թուրքական սահմանին նրանք հանդիպել են Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ասոցիացիայի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ և քննարկել սահմանի բացման կարևորությունը։ Բարսեղյանը նշել է, որ Ախուրիկի կայարանը Սառը պատերազմի դարաշրջանի երկաթուղային ցանցի մաս է կազմում և այդ կայարանը Հայաստանից Թուրքիա տանող վերջին կետն է ու այնտեղից այն Եվրոպա տանող ճանապարհի վերջին կայարանն է։ Ըստ Բարսեղյանի՝ այն կարող է դառնալ Ասիայի և Եվրոպայի միջև Միջին միջանցքի մի մասը։

Նա նաև հիշեցրել է, որ այս երթուղին գործել է խորհրդային տարիներին և բաց է մնացել մեկ տարի՝ 1992-93 թվականներին։ Ըստ նրա՝ սահմանի վերաբացումը կարող է զգալիորեն ազդել երկու երկրների առևտրի և հարաբերությունների զարգացման վրա։ Բարսեղյանը նաև հավելել է, որ դա օգուտ կբերի ոչ միայն Թուրքիային և Հայաստանին, այլև հարևան երկրներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031