Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ. Մամեդովի հայտարարությունը «անբարեխիղճ է եւ խեղաթյուրված» (տեսանյութ)

Հունիս 23,2016 20:45

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը փորձ է ադրբեջանական կողմից՝ յուրովի մեկնաբանել այն պայմանավորվածությունները, որին հասել են կողմերը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 23-ին կայացած ավանդական ճեպազրույցի ժամանակ: Այդ մասին տեղեկանում ենք «Ռեգնում» տեղեկատվական գործակալությունից:

«Ռեգնումն» իր ընթերցողներին հիշեցնում է, որ Նովրուզ Մամեդովը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ ասել էր, թե Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առիթով կայացած ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը հասել են  հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ պայմանավորվածության:

«Այդ հանդիպմանը առավելությունը տրվել է հակամարտության լուծման փուլային եղանակին: Այսինքն, այսուհետ, հակամարտության կարգավորման համար պետք է փուլ առ փուլ շարժվել՝  Ադրբեջանի հինգ շրջանների ազատում, հետո՝ եւս երկու շրջանի, ապա՝ միջանցքի որոշում: Հետո՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշում: Այդ ուղղությամբ  կողմերը սկզբունքորեն պայմանավորվածություն են ձեռք բերել»,- ասել է Մամեդովը:

Մարիա Զախարովան հնչեցրել է «կոլեկտիվ խնդրանք»՝ առաջնորդվել հայտարարության բնօրինակով, որն ընդունվել է Սանկտ- Պետերբուրգի հանդիպման արդյուքներով, եւ որը նա հատուկ մեջբերեց: Իսկ մյուս բոլոր հայտարարությունները ՌԴ ԱԳՆ խոսնակը գնահատեց որպես «չափազանց անբարեխիճ, հանդիպման արդյունքների խեղաթյուրման փորձեր»: «Կա կոնկրետ հայտարարություն, դա է հնչեցվել, դա է պաշտոնական փաստաթուղթը, եւ դրանից է պետք ելնել եւ ոչ թե ազատ ընթերցումներից կամ ինչ-որ մեկի կողմից արված աղավաղված մեկնաբանություններից», ասել է Զախարովան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930