Հայաստանի Սահմանադրությունը փոխելու մասին Գերմանիայի խոսույթը լկտի միջամտություն է ինքնիշխան պետության ներքին գործերին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հայտարարությունները։
Անդրադառնալով Բաքու և Երևան կատարած այցի ընթացքում Վադեֆուլի հնչեցրած այն հայտարարություններին, թե «Մոսկվան չպետք է խանգարի Երևանին և Բաքվին մերձենալ ԵՄ-ի հետ», ինչպես նաև էներգետիկ ոլորտի միջոցով ռուսական հնարավոր ճնշումների մասին նախազգուշացումներին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ նման արտահայտությունները նորություն չեն և տեղավորվում են ԵՄ ապակառուցողական գծի մեջ:
Զախարովայի խոսքով՝ Եվրամիությունը ձգտում է դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից և լարվածության նոր օջախներ ստեղծել տարածաշրջանում:
«Մենքն վերահաստատում ենք Մոսկվայի հանձնառությունը տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանն ու անվտանգությանը։ Հիշեցնեմ, որ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման գործում Ռուսաստանի դերակատարումը մեծ էր»,- շեշտեց նա։
Կարդացեք նաև
Զախարովան նաև ընդգծել է «3+3» հարթակի կարևորությունը:
«Փաստինֆո»



















































