Ռադար. «Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը մեծ նշանակություն ունի ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար։
Կարգավորման գործընթացը սկսվել է Մոսկվայի միջնորդությամբ։ Ներկայում Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել, ինչը մենք հարգում ենք, սակայն շարունակում ենք պատրաստակամ մնալ՝ աջակցելու կարգավորման գործընթացին», – ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:



















































