Մոսկվայում սկզբունքորեն կարևորում են այն հանգամանքը, որ «Թրամփի ուղու» իրականացման ընթացքում հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը։ Հակառակ դեպքում այս տրանսպորտային և լոգիստիկ նախաձեռնությունը պարզապես դատապարտված է ձախողման, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մարիա Զախարովան։
«Հայ-ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ առայժմ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Դեռևս չեն հրապարակվել նախագծի նպատակային ցուցանիշները, շինարարության պարամետրերն ու ժամկետները, համապատասխան ենթակառուցվածքի օգտագործման պայմանները և բեռնափոխադրումների հեռանկարները»,- նշել է դիվանագետը։
«Սպուտնիկ Արմենիա»



















































