Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև

Հունիս 27,2016 13:51

Հունիսի 25-ին Երևանում տեղի ունեցավ ընկերական հանդիպում ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆուտբոլային թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև: Դիտարժան հանդիպումն ավարտվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի հաղթանակով՝ 6-2 հաշվով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի կազմում ընդգրկվել են Բանկի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ: Թիմի ավագն է Դավիթ Սիմոնյանը:

Լրագրողների թիմի կազմում խաղում էին տարբեր լրատվամիջոցների աշխատակիցներ՝ “Արմենիա” հեռուստաընկերության սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը, “4-րդ իշխանություն” թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանը և այլոք: Lրագրողների թիմի ավագը “Մեդիամաքս” մեդիաընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն է, գլխավոր մարզիչը՝ ՀՀ Առաջին ալիքի սպորտային ծրագրերի տնօրեն Կարեն Գիլոյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության Նախագահ Յուրի Գուսև. “ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, մասնավորապես, իր ֆուտբոլային թիմին: Աշխատակիցները հետևում են թիմի խաղերին, աջակցում և ուրախանում են հաջողություններով: Չնայած խաղի սիրողական բնույթին` երկու թիմերն էլ ցուցադրեցին հետաքրքիր ֆուտբոլային խաղ: Շնորհակալություն ենք հայտնում լրագրողների թիմին հիանալի խաղի և դրական տպավորությունների համար, իսկ մեր թիմին շնորհավորում եմ հաղթանակի կապակցությամբ”:

“Մեդիամաքս” մեդիաընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյան. “ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմի հետ ընկերական հանդիպումը ընթացավ դինամիկ. երկու թիմերն էլ ձգտում էին հաղթանակի: Հուսով եմ, որ նման հանդիպումները ժամանակի ընթացքում կդառնան ավանդական և կծառայեն ոչ միայն առողջ ապրելակերպի տարածմանը, այլև բանկային հատվածի և մեդիա դաշտի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը”:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային

համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

 

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930