Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվեց ֆուտբոլային հանդիպում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների միջև

Նոյեմբեր 21,2016 13:52

Նոյեմբերի 18-ին ֆուտբոլային հանդիպում անցկացվեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների միջև:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ներկայացուցիչները, Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության դեսպանը, Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի հանրապետության դեսպանատան ներկայացուցիչը, ինչպես նաև այլ հյուրեր:

Օտարերկրյա քաղաքացիներից կազմված թիմում ներգրավված էին Իրանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Լիբանանի, Արգենտինայի, Պերուի, Իտալիայի և Լեհաստանի քաղաքացիներ:
Խաղն ընթացավ անզիջում պայքարում և ավարտվեց 4:3 հաշվով` հօգուտ օտարերկրյա դատապարտյալների:

Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ հաղթանակած թիմը՝ գավաթով:

Օտարերկրյա դիվանագետներն էլ պատվոգրերով պարգևատրեցին երկու թիմերի` լավագույն խաղով աչքի ընկած մասնակիցներին:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930