Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա Վահրամաբերդում. գյուղացիները փակել են գյուղի ճանապարհը

Հուլիս 05,2016 11:45

Վահրամաբերդ գյուղի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի. այս պահին նրանք փակել են գյուղ մտնող ճանապարհը՝ պահանջելով կառավարությունից օգնել վերականգնելու վնասված ցանքատարածքները:

Երեկ տեղացած կարկտահարությունից Վահրամաբերդ, Կապս, Հովունի, Մարմաշեն ու Մայիսյան գյուղերը բավական մեծ վնասներ են կրել, ավերվել են ցանքատարածությունները, որտեղ գյուղացիները մեծ մասամբ ցանում են գարի, հացահատիկ, ցորեն, կաղամբ, կարտոֆիլ…Գյուղերում կան նաեւ պտղատու ծառեր:

Boxoqi_akcia-2

Գյուղացիների ապրուստը վնասվել է, սակայն ուսումնասիրություններ չեն կատարվել, խնդիրը ուշադրության չի արժանացել կառավարության կողմից, չի արձանագրվել, որն էլ ոտքի է հանել գյուղացիներին:

Այս պահին Վահրամաբերդում են Շիրակի մարզի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանը, Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը: Մեզ տեղեկացրեցին, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը իր մոտ է հրավիրել այս գյուղերի գյուղապետերին՝ հարցը քննարկելու:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031