Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ծառուկյանին եւ նրա ընտանիքին իմ աջակցությունն եմ հայտնում, որովհետեւ ունեմ իմ հստակ կարծիքն ու դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ». «Մուլտի Վելնես» ակումբի անդամ

Հուլիս 11,2026 19:38 Share

Գագիկ Ծառուկյանին պատկանող կազմակերպությունները, մասնավորապես, «Մուլտի Վելնես» ակումբը փակելու եւ երկու ամսով կալանավորված բարերարին աջակցելու նպատակով կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից կանանցից մեկը լրագրողներին ասաց. «Ես այստեղ եմ մի քանի կարգավիճակով։ Որպես «Մուլտի Վելնես» ակումբի հաճախորդ, որն ինչպես մյուս հաճախորդները, այս օրերին զրկված է ակումբ հաճախելուց եւ իր բնականոն պարապմունքներին  մասնակցելուց։ Որպես քաղաքացի, որը մտահոգ է եւ ում համար կարեւոր է արդարությունն ու դրա գերակա բնույթը։ Նաեւ որպես աջակից։ Պարոն Ծառուկյանին եւ նրա ընտանիքին իմ աջակցությունն եմ հայտնում, որովհետեւ ունեմ իմ հստակ կարծիքն ու դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ։

Ակնհայտ է, որ այս բոլոր դեպքերը հաջորդեցին պարոն Ծառուկյանի՝ քաղաքականության մեջ մտնելուն նախընտրական քարոզարշավից սկսած եւ շարունակվեցին հետընտրական գործողություններով, մի շարք հայտարարություններով։ Կարելի է ասել, որ սրանք սպասելի գործողություններ էին։ Սակայն այդ ամենից տուժում է նաեւ շարքային քաղաքացին, աշխատակիցները, որոնք ունեն հացի խնդիր եւ այս պահին պարապուրդի են մատնված, չգիտեն իրենց հետագա անելիքները։

Իշխանությունները խոսում են ներդրումների ծավալը մեծացնելու մասին, բայց գուցե ներդրումների ուղղվածությունը թեքելու միտում կա։ Գուցե հայկական, իրենց լեզվով ասեմ, ռուսամետ, բելառուսամետ մարդկանց ներդրումներն այնքան էլ նախընտրելի չեն, դրա համար չունեն նման մտահոգություն, որ բիզնեսները փակվում են։

Օգտվելով առիթից՝ ուզում եմ մի բան էլ ասել։ Հույս ունեի, որ այս հարթակը պետք է ավելի լի լինի։ Կարծում եմ, որ հավաքական ընդդիմությունը նույնպես այստեղ ասելիք ունի։ Զուտ հայտարարության տեսքով հանդես գալը, կարծում եմ, ոչինչ է։ Նրանք պետք է հասկանան, որ այս բռնաճնշումները հետագայում կարող են վերաբերել նաեւ իրենց։ Կարծում եմ նաեւ, որ մի տեսանյութով հնարավոր չէ ջնջել մարդու տարիների ընթացքում ստեղծած վարկանիշը»։

«Ես «Մուլտի Վելնեսում» մարզվում եմ արդեն յոթ տարի եւ չեմ ուզում, որ որեւէ քաղաքական խժդժություն խաթարի մեր հետ մարզվողների առողջությանը։ Մենք գալիս ենք այստեղ առողջանալու.մեր ֆիզիկական վիճակը բարելավելու։ Կուզենամ, որ բոլոր մարզվողները մի մարդու պես այստեղ լինեն ու կանգնեն ակումբի կողքին»,-ասաց ակումբի անդամ  մեկ այլ կին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031