Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը խոստանում էր. «Ապահովել անտառապատման եւ անտառավերականգնման ծավալների հետագա աճը». «Հրապարակ»

Հուլիս 07,2016 10:53

«Մենք մեր արած գործի մասին պետք է խոսենք, ակտիվորեն տեղեկացնենք հանրությանը»,- ասում է վարչապետը։ Քանի որ կառավարությունն ամեն արածի մասին գիշեր ու զօր, պատեհ ու անպատեհ առիթներով խոսում է, մենք էլ խոսենք չարածների մասին։

Կառավարության գործունեության ծրագրին «Հրապարակը» շատ է անդրադարձել՝ բաժին առ բաժին, ներկայացնելով ձախողած դրույթները եւ թերակատարած ցուցանիշները։ Բոլոր ոլորտներում դրանք գերակշռող են, այն աստիճանի, որ կառավարությունը, կարելի է ասել, ամբողջությամբ շեղվել է որդեգրած ծրագրերի ուղուց եւ ընթանում է մեզ համար անհասկանալի ճանապարհով։

Կառավարությունը խոստանում էր. «Ապահովել անտառապատման եւ անտառավերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, անապատացման դեմ պայքարը, օզոնային շերտի պահպանմանն ուղղված քայլերի, ջրի եւ անտառի ազգային ծրագրերի ամբողջական իրականացումը» եւ այլն։

Իրականում անտառավերականգնումը շատ ավելի դանդաղ է ընթանում, քան ծառահատումների, հրդեհների պատճառով մեր անտառածածկ տարածքների նվազումը։

Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031