Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավելի կառույցներ, այսօր կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկումը: Մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Ֆրանսիայում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:


Ըստ Նազարյանի` ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունների մի քանի փուլեր արդեն իսկ կայացել են արդյունավետ կերպով. «Մեր նպատակն է` ձեւավորել ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորող իրավական հիմք: Ակնկալում ենք, որ ապագայում մեզ կհաջողվի ավարտին հասցնել այս գործընթացը: Շուտով Հայաստանը կմիանա նաեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, իսկ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունները նախատեսում ենք սկսել այս տարի: Ուշադրության կենտրոնում է նաեւ վիզաների ազատականացման գործընթացը»:
Կարդացեք նաև
Փոխարտգործնախարարն անդրադարձավ նաեւ Արցախյան հակամարտության խնդրին` ասելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ հարցում Եվրամիության հավասարակշռված դիրքորոշումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































