Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը դիմագրավում է կոնկրետ ռազմական սպառնալիքի». Պյոտր Անտոնի Սվիտալսկի

Հուլիս 15,2016 13:15

«Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ապագայի հանդեպ, ինչը խրախուսող է մեզ համար: Բանակցությունները մտել են ինտենսիվ փուլ, առաջընթաց է արձանագրվում»,-հուլիսի 15-ին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին` խոսելով ՀՀ-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ մեկնարկած բանակցությունների մասին:

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավելի կառույցներ, կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության դիտարկումները ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ» հանրային քննարկումը:

2Պյոտր Սվիտալսկին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ առաջիկայում քննարկվելու են ՀՀ-ԵՄ գործընկերության գերակայությունները. «Հիմա քննարկում են Հայաստանին ԵՄ-ի կողմից հետագա օժանդակության շրջանակը: ԵՄ-ն խոշորագույն դոնոր է Հայաստանում: Կայունացում եւ հզորացում. այս գերակայություններն են արտահայտում Հայաստանում Եվրամիության առաքելությունը: Ուզում ենք, որ Հայաստանը լավ գարգացում ունենա, տնտեսական պատշաճ աճ գրանցի ու ունենա զբաղվածություն` հատկապես երիտասարդների համար: Երկրորդ հերթին ցանկանում ենք, որ զարգանա Հայաստանի պետական կառավարման համակարգը, իսկ դատական համակարգն արդյունավետ գործի: Երրորդ հերթին ուզում ենք, որ Հայաստանն ավելի լավ կապված լինի Եվրամիության հետ` նաեւ էներգետիկ եւ մշակութային փոխանակման հարցերում»:

Եվրամիության գերակայություններից դեսպանը հատկապես առանձնացրեց համագործակցությունն անվտանգության գոտում. «Եվրամիությունը ցանկանում է օգնել իր հարեւաններին, որպեսզի արդյունավետ լուծեն անվտանգության խնդիրները: Հայաստանը դիմագրավում է շատ կոնկրետ ռազմական սպառնալիքի, բայց Եվրամիության տեսանկյունից խոսքը գնում է անվտանգության լայն խնդիրների մասին` սկսած կիբերանվտանգությունից եւ ահաբեկչական վտանգից, վերջացրած անվտանգությանը սպառնացող ավելի մեղմ երեւույթներով»:

Սվիտալսկին հարցադրում արեց, թե ինչու է Եվրամիությունը կամուրջ կապում Հայաստանի հետ. «Հնարավոր է լինել մեկ այլ ինտեգրացիոն գործընթացում եւ ունենալ լավ հարաբերություններ ԵՄ-ի հետ: ՀՀ-ն այդպիսի օրինակ է: Մենք փորձում ենք ապացուցել, որ չկա հակասություն մեկ այլ ինտեգրացիայի եւ եվրոպական արժեքների միջեւ: Մենք հավակնոտ օրակարգ ունենք: Հայ գործընկերներն են որոշում մեր հարաբերություններում հավակնությունների մակարդակը: Մենք չենք փորձում որեւէ բան պարտադրել` «էգոիստական» օրակարգով: Մեզ համար Հայաստանն Ադրբեջանի եւ Բելառուսի հետ մի զամբյուղում է, բայց առանց ԵՄ-ի հետ ասոցացման կարգ ունենալու` մյուս երկրները եւս կարող են օգտվել ԵՄ-ից»:

Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի շուրջ երկխոսության զարգացումներին, դեսպանն ասաց. «մոռացված չէք` օրակարգում եք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031